Լրահոս
Օրվա լրահոսը

Դալասի հրաձգության պատճառով 4 ոստիկան սպանվել է ևս 7-ը՝ վիրավորվել. abc news

Հուլիս 08,2016 11:42

ԱՄՆ-ի Դալաս քաղաքում հրաձգություն է տեղի ունեցել անհայտ անձանց և քաղաքի ոստիկանության աշխատակիցների միջև, որի հետևանքով, նախնական տեղեկություններով, զոհվել է 4 և վիրավորվել 7 ոստիկան։ Այս մասին տեղեկացնում է abc news-ը։

Քաղաքում իրավիճակը լարվել է, երբ մի քանի օր առաջ Լուիզիանա և Մինեսոտա նահանգներում ոստիկանության ձեռնարկած տարբեր գործողությունների հետևանքով սպանվել էին երկու սևամորթ աֆրոամերիկացիներ։ Այդ դեպքերը լուրջ դժգոհություն են առաջացրել ԱՄՆ-ում։

Dallas 2Հաղորդվում է, որ ոստիկանների ուղղությամբ կրակ է բացել երեք հոգի, նրանց նպատակն է եղել որքան հնարավոր է շատ վնաս հասցնել ոստիկաններին։ Տեղեկությունների համաձայն՝ նրանցից մեկն արդեն ինքնակամ ներկայացել է քաղաքի ոստիկանություն, մյուս երկուսին էլ ձերբակալել են ԱՄՆ հատուկ ջոկատայինները։

Դալասի դեպքերի կապակցությամբ ԱՄՆ Սպիտակ տան խոսնակն ասել է, որ Դալասում տեղի ունեցածի մանրամասներն արդեն ներկայացվել են երկրի նախագահ Բարաք Օբամային։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031