Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Մարտիրոսյանին ժամանակավորապես չի թույլատրվում մասնակցել մրցումների

Հուլիս 08,2016 14:53

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան իր պաշտոնական կայքում հրապարակել է ՄՕԿ-ի ներկայացրած եւս երեք ծանրորդների անուններ, որոնց՝ 2008 թ. Պեկինի օլիմպիական խաղերի դոպինգ անալիզների վերահետազոտման նախնական արդյունքներով փորձանմուշի սրվակներում արգելված նյութ է հայտնաբերվել:

Նրանց մեջ նշված է նաեւ Տիգրան Գ. Մարտիրոսյանի անունը: Մյուս երկու ծանրորդներն են` ադրբեջանցի Սարդար Հասանովը եւ թուրք Սիբել Օզկանը: Այս երեք մարզիկներին նույնպես  ժամանակավորապես չի թույլատրվում մրցումների մասնակցել:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031