Լրահոս
Օրվա լրահոսը

Պարոն Ասատրյան, կասեք՝ կոնկրետ ի՞նչ արեցիք 1 մլն եվրո գումարի հետ. «Ժողովուրդ»

Հուլիս 15,2016 12:45

Հատված «Ժողովուրդ»-ի հետ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի հարցազրույցից:

– Խոսեցիք արդյունքներից։ Ինչպես գիտենք՝ 2013 թվականին Եվրամիությունը 1 մլն եվրո գումար էր տրամադրել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը։ Նպատակը մեկն էր՝ կանխել արտագաղթը։ Ըստ այդ ծրագրի՝ Հայաստանի մի քանի մարզերում, որտեղից շատ են արտագնա աշխատանքի մեկնողները, պետք է ներդրվեր սոցիալական աշխատողի ինստիտուտը։ Վերջինս անհատական աշխատանք պետք է անցկացներ մոտ 2500 ընտանիքների՝ 10 հազարից ավել անդամների հետ, նաեւ տարբեր համայնքներում ցերեկային խնամքի կենտրոններ էր նախատեսված ստեղծել, որտեղ պիտի հաճախեին մարդիկ, կամ էլ բնակիչներին պիտի այցելեր հենց հոգեբանը։ Իսկ եթե այսքանից հետո մարդը չէր համոզվի ու կորոշեր արտագաղթել, նրանց ներկայացվելու էր համապատասխան տեղեկատվություն աշխատանքային միգրանտի, այլ երկրների օրենսդրության վերաբերյալ։ Պարոն Ասատրյան, կասեք՝ կոնկրետ ի՞նչ արեցիք 1 մլն եվրո գումարի հետ, ինչ արդյունք ունեցանք։

– Ձեզ ոչնչով օգնել չեմ կարող։

– Մեզ օգնել պետք չէ, ԵՄ-ն կոնկրետ տվել էր գումարը, հիմա ուզում ենք հասկանալ՝ ինչ եղավ այդ ծրագրի հետ։

(Լռում է եւ քայլում- Ք.Մ)

– Մեր երկրում արտագաղթը ավելացել է, մարդկանց սոցիալական վիճակն էլ՝ գնալով վատացել, գումարը ճիշտ չծախսվե՞ց, թե՞ նպատակին չծառայեց, ի՞նչ եղավ։

(Լռում է եւ քայլում-Ք.Մ)

– Ինչո՞ւ չեք պատասխանում, ուզում ենք իմանալ՝ ի՞նչ եղավ ծրագրի հետ։

Լռում է եւ քայլում։ Իսկ քիչ անց Արտեմ Ասատրյանը հեռախոսը դնում է ականջին՝ տպավորություն ստեղծելով, թե զանգահարում է։

Զրուցեց Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031