Լրահոս
Օրվա լրահոսը

«Յո՞ երթաք, Սերժ Սարգսյան». ազատամարտիկ, լրագրող Սուրեն Սարգսյանի կոչը իշխանություններին (Տեսանյութ)

Հուլիս 18,2016 00:35

«Իշխանությունների ամենաթողությունը բերեց հասցրեց այս վիճակին»,- մեզ հետ զրույցում, անդրադառնալով «Սասնա ծռեր» խմբավորման գործողություններին, նշեց ազատամարտիկ, լրագրող Սուրեն Սարգսյանը: Ըստ նրա՝ հենց իշխանությունների պահվածքն է հասցրել նման անելանելի վիճակի: Ազատամարտիկը  չի արդարացնում նաև Ժիրայր Սեֆիլյանի կողմնակիցների գործողությունները. «Եթե ճիշտ համարեի, հաստատ, կողքներին կլինեի»:

Սուրեն Սարգսյանը կոչ է անում իշխանություններին լեզու գտնել տղերքի հետ և հորդորում չդիմել ծայրահեղ գործողությունների: «Լեզու գտե՛ք, դուք ձևերը գիտեք: Չփորձե՛ք ուժի դիրքերից խոսել»:

Ազատամարտիկը հույս հայտնեց, որ երկու կողմերն էլ կգործեն ողջամտության սահմաններում:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031