Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

ՌԴ-ն  փորձում է հավասարության սկզբունքով զենք մատակարարել ՀՀ-ին և Ադրբեջանին. Известия

Հուլիս 18,2016 13:39

Ռուսաստանի Դաշնության ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Ֆոմինը հարցազրույց է տվել ռուսական Известия-ին, որի ընթացքում անդրադարձել է Ռուսաստանի՝ Հայաստանին և Ադրբեջանին զենք մատակարարելու հարցին։

Լրագրողը հարցրել է Ֆոմինին, թե արդյոք անդրադարձել են 2016թ. ապրիլի սկզբին Լեռնային Ղարաբաղի հակամարտության շփման գծում տեղի ունեցած ռազմական բախումները պաշտոնական Մոսկվայի՝ Երևանի և Բաքվի հետ հարաբերություններին։ Ֆոմինը պատասխանել է. «Ամենագլխավորը և ողբերգականը իրավիճակի սրման փաստն է։

Իհարկե, այդպիսի բան չպետք է լինի։ Այդպիսի հակամարտություններ և մարդկային զոհեր ընդհանրապես չպետք է լինեն։ Ամեն ինչ պետք է լուծել քաղաքական և դիվանագիտական ճանապարհով։ Ռազմատեխնիկական համագործակցության գլխավոր խնդիրը ինչ-որ մեկին օգնելը, կողմերից մեկի գերակայությունը ապահովելը չէ։ Ինչքան էլ տարօրինակ հնչի, գլխավոր խնդիրը խաղաղության ու կայունության ապահովումն է կոնկրետ երկրում, տարածաշրջանում և ամբողջ աշխարհում»։

Ֆոմինն ասել է նաև, որ ՌԴ-ն  փորձում է հավասարության սկզբունքով զենք մատակարարել ՀՀ-ին և Ադրբեջանին։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031