Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Ավետիք Իշխանյան. «Պետք չէ թույլ տալ նոր արյունահեղություն»

Հուլիս 18,2016 14:04

«Ինձ համար անընդունելի է զենքով ներքին հարցերի լուծելը, եւ անսպասելի է, որ նրանք այդպիսի քայլի դիմեցին»,- հուլիսի 18-ին  «Մեդիա կենտրոնում» լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը:

Նա հիշեցրեց, որ մի քանի առաջ, երբ սկսվել էր քաղաքացիական անհնազանդության իրենց շարժումը, «Նոր Հայաստան» նախաձեռնության անդամ Վարուժան Ավետիսյանը, որը զինված հարձակում իրականացրածների շարքում է, վստահեցրել է, որ երբեք չեն դիմելու ուժային գործողությունների. «Ինձ համար միանգամայն անսպասելի էր այսպիսի գործողություն նրանց կողմից: Տեղի ունեցավ ողբերգություն, երբ որ զոհվեց ոստիկանության սպան, սա ամենամեծ ողբերգությունն էր այս ամեն ինչում: Հիմա ես չեմ ուզում պատճառների մասին խոսել: Իրավիճակն այնպիսինն է, որ պետք չէ թույլ տալ նոր արյունահեղություն»:

Ավետիք Իշխանյանը հորդորում է իշխանություններին գրոհի չդիմել. «Ծայրահեղ բանակցությունները թո՛ղ գնան, բայց հանգուցալուծումը խաղաղ լինի: Ինչ-որ երաշխիքներ տալ նրանց արդար դատավարության, ամեն ինչ անել միայն նոր արյունահեղություն չլինի: Ես մեծագույն ցավ եմ ապրում, ճիշտն ասած, այսպիսի շոկային իրավիճակի մեջ ես վաղուց չէի եղել»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոնի»

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031