Լրահոս
Օրվա լրահոսը

«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Հրաչիկ Միրզոյանը՝ իրենց պատասխանատվության մասին (Տեսանյութ)

Հուլիս 21,2016 16:11

«Սասնա ծռերի» տղաները հարցը բարձրացրեցին՝ ամենայն սրությամբ, երբ իշխանությունն այլեւս չի կարող խուսանավել»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Հիմնադիր խորհրդարանի» պատգամավոր Հրաչիկ Միրզոյանը:

Մեր հարցին՝ ինչո՞ւ «Հիմնադիր խորհրդարանը» չի վերցնում կատարվածի քաղաքական պատասխանատվությունը, չի փորձում հասարակական դժգոհությունը համակարգել եւ ուղղորդել, ասաց. «Հիմնադիր խորհրդարանն» իրեն չի համարում մեր երկրի փրկիչը: Մենք արմատական ընդդիմություն ենք, բայց չենք հավակնում վերցնել ողջ պատասխանատվությունը մեզ վրա, թեեւ դրա հասարակական պահանջը երբ որ լինի՝ մենք ընդունակ ենք դա անելու: Դրա համար պետք է առաջին հերթին բանտից ազատենք մեր ղեկավարներին: Առողջ քաղաքական պայքարի հնարավորություն պետք է ունենանք: Ցավոք, իշխանությունը չի գիտակցել, որ փոշիացնելով քաղաքական դաշտը, խուսանավելով, խուսափելով քաղաքական երկխոսությունից՝ ստանալու է այսպիսի բան, ստանալու է զինված ընդդիմություն:

Սա պետականության համար ամենավտանգավոր, ամենածայրահեղ բանն է: Այսօր, փաստորեն, գոյություն ունի իշխանության վակուում: Մենք մոտեցել ենք երկիշխանության. պետությունն այլեւս չի կարողանում կառավարել ժողովրդին: Ո՞վ պետք է մտահոգվի, ո՞վ պետք է տեր կանգնի: Եկեք չասենք, թե միայն «Հիմնադիր խորհրդարանը»: Կան ընդդիմության ուրիշ թեւեր եւ այսօր որոշակի լյուստրացիա է կատարվում: Ընդդիմության աննշան մասը, պատգամավորներից մեկ-երկու հոգի է, որ փորձում են միջնորդ լինել ժողովրդի եւ իշխանության միջեւ: Քաղաքական իշխանությունները սսկվել են: Նշանակում է՝ նրանք գրպանի կուսակցություններ են: ՀՀԿ-ն կուսակցություն չէ, ոհմակ է: Իրականում, ՀՀԿ-ի անդամը պետք է ասի՝ սա մեր երկիրն է, եկեք տեր կանգնենք մեր երկրին: Ի՞նչ է պատահել, ինչո՞ւ ժողովրդի հետ երկխոսության չեք գնում: ՀՀԿ-ն եւ իր ստեղծած գրպանային ընդդիմադիր կուսակցությունները ժողովրդի կամքը չեն ներկայացնում, որովհետեւ նրանք փողոցում չեն: Մեր ներկայացուցիչների մի մասը բանտերում են, մյուսները՝ ստիպված չեն ներկայանում, որովհետեւ առաջին հերթին մենք ենք հարվածի ենթարկվում»:

Xorenaci_13

Մեր հարցին՝ որքանո՞վ ճիշտ կլինի, որ այլ ընդդիմադիր կուսակցություններ փորձեն առաջնորդել այս ընդվզումը, որոնք ի սկզբանե համաձայն չեն եղել նման մեթոդների հետ, իսկ ո՞ւր է Գարեգին Չուգասզյանը, ո՞ւր են «Հիմնադիր խորհրդարանի» պատգամավորները, ինչո՞ւ չեն փորձում իրենց սկսած գործն ուղղորդել, Հրաչիկ Միրզոյանը պատասխանեց. «Ձեր դիմաց կանգնած է «Հիմնադիր խորհրդարանի» պատգամավորը: Ես չեմ վախենում, չեմ խուսափում իմ կարծիքն արտահայտելուց, չնայած, ձերբակալությունների ժամանակ ես հասկանում եմ, որ առաջինը մեր դուռն են բախում»:

Այլ մանրամասները՝ տեսանյութում

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031