Լրահոս
Օրվա լրահոսը

Ամփոփվել են ՀՀ ԶՈւ 1-ին բանակային կորպուսի երկրորդ եռամսյակի աշխատանքների արդյունքները

Հուլիս 21,2016 19:20

ՀՀ ԶՈւ 1-ին բանակային կորպուսում ամփոփվել են 2016թ. ուսումնական տարվա երկրորդ եռամսյակի արդյունքները:  Ամփոփման ընթացքում քննության են առնվել դաշտային ելքով մարտական պատրաստության և պատրաստականության, թիկունքային աշխատանքների, զինվորական կարգապահության ամրապնդման և զորքերի ծառայության կազմակերպման հարցեր:

Զեկուցումներում մանրամասն հաշվետվություն է ներկայացվել 2016թ. ուսումնական տարվա երկրորդ եռամսյակի ընթացքում զորամիավորման  մարտական և զորահավաքային պատրաստականության, մարտական հերթապահության, շտաբերի, զորքերի ծառայության, հրետանու, սպաների ունակությունների և հմտությունների կատարելագործման, կապի միջոցների պահպանման, շահագործման և կատարելագործման, անվտանգության կանոնների պահպանման, հանկարծակի ստուգումների և շտաբային մարզումների, փաստաթղթերի մշակման և վերլուծությունների, անցկացված ստուգարքների, պահակային ծառայության կազմակերպման, տեսական և գործնական պարապմունքների, հանկարծակի ստուգումների,  կենտրոնացման և կիրառման շրջաններում անցկացված վարժական հավաքների և դրանց արդյունքների մասին:

Ընդգծվել է, որ հաշվետու ժամանակահատվածում անցկացված վարժանքների ընթացքում կատարելագործվել են սպաների ունակություններն ու հմտությունները ֆունկցիոնալ պարտականությունների կատարման, մարտի նախապատրաստման և զորքերի ղեկավարման ուղղությամբ: Ներկայացվել են նաև ստուգումների և վարժանքների ժամանակ ի հայտ եկած որոշակի բացթողումներն ու դրանց վերացման ուղղությամբ տարվող հետևողական աշխատանքները:

Ամփոփելով ներկայացված հաշվետու զեկույցները, զորամիավորման հրամանատար, գնդապետ Տիգրան Փարվանյանն ընդգծել է, որ ենթակա ստորաբաժանումները մարտական բարձր պատրաստվածություն ունեն և ունակ են կատարելու առաջադրված խնդիրները:

ՀՀ ՊՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031