Լրահոս
Օրվա լրահոսը

«Սասնա ծռերի» անդամը եւ այդ խմբի պատանդը՝ ոչ վաղ անցյալում

Հուլիս 25,2016 14:30

Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, որը հուլիսի 17-ից պատանդ էր պահվում ՀՀ ոստիկանության Պարեկապահակային ծառայության գնդում, «Հիմնադիր խորհրդարանի» հանրահավաքների ժամանակ բազմիցս առնչվել է «Սասնա ծռեր» խմբի անդամների հետ:

Լուսանկարում նրանցից մեկն է՝ Գագիկ Եղիազարյանը:

Ի դեպ, չնայած խմբի ղեկավար Պավլիկ Մանուկյանը «Ա1+»-ին վստահեցրել էր, թե պատանդ պահվողները «գերազանց եւ կայտառ» են, իսկ «Հայկական ժամանակի» թղթակցին էլ ասել. «Երեւի որ բաց թողնենք նրանց, էլ չգնան», սակայն երբ «ՀԺ»-ի թղթակիցը ասել էր՝ «Իսկ կարելի՞ է հեռախոսը փոխանցեք Վալերի Օսիպյանին», մերժել էր խիստ կասկածելի պատճառաբանությամբ, թե չի ցանկանում հեռախոսը վերցնել. «Չի խոսում»:

Մինչդեռ գրեթե բացառված է, որ պատանդը հրաժարվեր իր ուղերձը փոխանցելու հնարավորությունից:

«Առավոտ»

23.07.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. փիրուզակ says:

    “Ո՞ր մի անադեկվատի մտքով է անցել Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին պատանդառության հաջորդ օրը ուղարկել աշխատանքի: Այս պետության մեջ մի կենդանի հոգեբան չկա՞, որ իշխանությանը բացատրի՝ այդ մարդը պետք է անցնի վերականգնողական փուլ, այդ մարդը գուցե ինքնանվաստացվել է էն փաստից, որ իր կամքից անկախ հայտնվել է հարազատներից հեռու, մինդեռ «տունն այնքան մոտ է, բայց ներս մտնել չի կարող», գուցե հոգեկան այնպիսի ապրումներ է ունեցել, որոնք իր երեխաներին ութ օր առանց գրկից իջեցնելու չի կարող սրբել”:

    Մհեր Արշակյանի Օսիպյան, «հեռացիր» հոդվածից

    • Հարգելի Փիրուզակ՝ խնդրում ենք, մեր կայքի մեկնաբանություններ բաժինը մի գործածեք այլ կայքերի նյութեր գովազդելու նպատակով: Սա ֆեյսբուքյան խումբ չէ, որ փորձեք մեր միջոցով տարածել: Հարգանքով

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031