Լրահոս
Օրվա լրահոսը

«Դավիթ Հովհաննիսյանը հետապնդվում է իր հասարակական և ընդդիմադիր քաղաքական հայացքների համար». Դավիթ Հովհաննիսյանի կին

Օգոստոս 04,2016 13:43

«Ոտքի Հայաստան» քաղաքացիական նախաձեռնության համահիմնադիր անդամ Դավիթ Հովհաննիսյանը, 29.07.2016թ. Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի առնչությամբ 30.07.2016թ. ձերբակալվել է և 01.08.2016թ. դատարանի որոշմամբ կալանավորվել 2 ամիս ժամկետով: Դավիթ Հովհաննիսյանը մեղադրվում է զանգվածային անկարգությունների մեջ և կալանավորվել է 2 ոստիկանների սուտ ցուցմունքների հիման վրա:

Նշեմ, որ  Դավիթ Հովհաննիսյանն ակտիվորեն զբաղվում է հասարակական և քաղաքական գործունեությամբ: Մշտապես հանդես է եկել ԶԼՄ-ներում և առհասարակ բոլոր հանրահավաքներին և երթերին եղել է ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ և նրանց կողքին:

Ներկայումս հետապնդվում է իր հասարակական և ընդդիմադիր քաղաքական հայացքների համար, քանի որ որևէ անկարգության չի մասնակցել, և փաստացի 2 ոստիկանների սուտ ցուցմունքի հիման վրա կալանավորվել է առանց որևէ այլ ապացույցի և հիմքի:

Հաշվի առնելով վերը նշվածը՝ անհրաժեշտ է օժանդակել և աջակցել իր հայացքների համար կալանավորված քաղբանտարկյալ Դավիթ Հովհաննիսյանի շուտափույթ ազատ արձակմանը:

Դավիթ Հովհաննիսյանի կին՝ Դիանա Եղիազարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031