Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոստիկան պուպուշցնելու համար միլիարդ ունեք, Գյումրու համար մի հրշեջ մեքենա գնելու փող չունե՞ք». (Տեսանյութ)

Օգոստոս 10,2016 20:35

Խոշոր հրդեհի ենթարկված Գյումրու Հակոբյան փողոցի բնակիչների խոսակցության միակ թեման այսօր հրշեջ ծառայության աշխատանքն էր: Բնակիչներից մի քանիսը, օրինակ` Հակոբյան փողոց 6-րդ նրբանցք, թիվ 8 տան բնակչուհի Գյուլխանդա Հարությունյանը պնդում էր, որ հրշեջ ծառայությունն այնքան ուշ է հասել օգնության, որ այս փողոցի վեց տան կտուրներ ու Մանուկյանների տունն ամբողջապես այրվել են:

16 17

«Մինչև եկան, մինչև հասան, մյուս տների կտուրներն էլ այրվեցին: Ծխի հոտ առա, դուրս ելա, սկզբում մտածում էի, տեսնես՝ ինչ են վառել, որ էսպես ծխի հոտը տարածվել է, նորից տուն մտա: 10 րոպե հետո ձայն լսեցի, թե կռիշն է կպել, թռա դուրս, տեսա, որ մեր տան կռիշը վառվում է, ուզեցի հրշեջ ծառայություն զանգել, համարը մոռացել էի, հրշեջ ծառայությունը հեռու չէ մեր փողոցից, վազեցի հրշեջ: Էնտեղ էլ ինձ լավ ջղայնացրեցին, բայց երկու ավտո հետս վերցրած եկա: Հրշեջի մեքենաներից մեկը փողոցի մի մասում կանգնեց, մյուսը՝ մեր տան մոտ: Հրշեջները մեր տան մոտ կանգնած մեքենայի միջից շորից խողովակ փռեցին, տեսանք, որ ջուրը չի հասնում կտուր, շլանգի ծակերից թափվում էր ջուրը: Մի երեխա եկավ, շլանգ գցեցեինք, էդ երեխեն ավելի շատ օգուտ տվեց, քան իրենք, ու ես ձայն չպիտի հանեի՞, չպիտի՞ կռվեի, քննադատեի հրշեջներին, հա՞», -զայրացած ասաց Գյուլխանդա Հարությունյանը:

Այս տիկնոջ խոսքի վրա հարևանուհին՝ թիվ 10 բնակչուհին գոռաց. «Մենք ենք արել հրշեջի գործը, իմանաք»:

Իհարկե, ոչ բոլորն էին քննադատում հրշեջ ծառայությանը, հատկապես թաղի տղամարդիկ նշում էին, որ նրանց գործը հեշտ չէ, թաղ եկած երկու հրշեջ մեքենաներն էլ շատ հին էին, անսարքին, խողովակները ծակ էին: Թաղի տղամարդկանցից մեկը, տեսնելով, որ կանայք խստորեն քննադատում են հրշեջներին, ասաց. «Գիտեք ցավն ինչ է, ոստիկան պուպուշցնելու համար միլիարդ ունեն,  բայց Գյումրու համար մի հրշեջ մեքենա գնելու փող չունեն»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031