Լրահոս
Օրվա լրահոսը

«Հանրապետությունում» աղբի ու խորովածի բույրը միախառնվում է

Օգոստոս 15,2016 12:30 Share

Հանրապետության փողոցը, որը Հանրապետության հրապարակին կից է եւ մայրաքաղաքի ամենաբանուկ հատվածներից է, աղբի մեջ կորած է: Կենցաղային աղբն ու շինաղբն այստեղ կուտակված են շաբաթներով ու ամիսներով: Ինչ է թե տարածքը մասնավոր է՝ աղբահավաք ընկերությունը` «Սանիթեք»-ը, այդ հատվածը շրջանցում է: Այս փողոցի վրա են տեղակայված հյուրանոցներ ու հյուրատներ, որոնք այս սեզոնին զբոսաշրջիկներով լիքն են:

Աղբով լի տարածքին կիպ կպած խորովածանոց է գործում: Ամռան այս սեզոնին խորովածի ու աղբի բույրը միախառնված ուղեկցում է Հանրապետության փողոցի անցորդներին:

 

Լուսանկարը` ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆԻ 

«Առավոտ»

13.08.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել