Լրահոս
Օրվա լրահոսը

«Ազգովի սատարենք մեր չեմպիոն Միհրան Հարությունյանին՝ աղաղակող անարդարության շոկը հնարավորինս արագ հաղթահարելու համար». Նիկոլ Փաշինյան

Օգոստոս 17,2016 11:42 Share

1. Հարգանքներիս հավաստիքը եւ շնորհավորանքներս 21-ամյա ծանրորդ Գոռ Մինասյանին, ով Ռիոյում արծաթ նվաճեց: Մեր ծանրորդների նվաճումները ցույց են տալիս, որ հայկական ծանրամարտի երբեմնի փառքը վերականգնելու բոլոր նախադրյալները առկա են: Անելիքը կառավարությանն է, որը պետք է պատշաճ պայմաններ ապահովի մեր չեմպիոնների հետագա կարիերայի համար:

2. Այս դժվար իրավիճակում պետք է ազգովի սատարենք մեր չեմպիոն Միհրան Հարությունյանին՝ աղաղակող անարդարության շոկը հնարավորինս արագ հաղթահարելու համար: Ակնհայտ է, որ նա աշխարհում թիվ 1-ն է իր քաշային կարգում:

3. Արթուր Ալեքսանյանի ծառայությունները պետության եւ ժողովրդի առաջ պետք է արժանանան պատշաճ գնահատանքի: Նա արժանի է պետական ամենաբարձր պարգեւների:

4. Անհրաժեշտ է ամեն ինչ անել այլ պետությունների դրոշի ներքո հանդես եկած հայ չեմպիոնների ներգաղթը Հայաստանի Հանրապետություն կազմակերպելու համար: Իսկ որ մեր չեմպիոնները չպետք է կրկնեն Արմեն Նազարյանի մարզական ուղին, նույնիսկ ավելորդ է քննարկել:

Եվ ի վերջո՝ շնորհավորում եմ Հայ ժողովրդին պատմական եւ փառահեղ հաղթանակների կապակցությամբ: Կեցցե՛ն մեր մարզիկները եւ նրանց մարզիչները, որ վերականգնում են մեր ժողովրդի հավատը սեփական ուժերի նկատմամբ:

Նիկոլ ՓԱՇԻՆՅԱՆ

ՀԱԿ խմբակցության պատգամավոր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել