Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ն շրջանառության մեջ դրեց ««Նաիրիտ» գործարան ՓԲԸ-ի գործունեության եւ կառավարման հատուկ ռեժիմ սահմանելու մասին» եւ  «Գյումրի քաղաքում ձեռնարկատիրական գործունեության պետական աջակցության մասին» օրենքի նախագծերը

Սեպտեմբեր 02,2016 12:17

 ԲՀԿ խմբակցությունը ԱԺ-ում այսօր շրջանառության մեջ դրեց Օրենքի երկու նախագիծ։ Առաջինը նախագիծը՝ ««Նաիրիտ» գործարան ՓԲԸ-ի գործունեության եւ կառավարման հատուկ ռեժիմ սահմանելու մասին», որով առաջարկվում են «Նաիրիտի» վերագործարկման եւ կենսունակության ապահովման կոնկրետ մեխանիզմներ. մասնավորապես, Նաիրիտի գույքային համալիրի ամբողջականության պահպանում, հիմնական միջոցների օտարման բացառում, ինչպես նաեւ՝ համապատասխան հարկային արտոնությունների սահմանում՝ «Նաիրիտը» հայտարարելով արդյունաբերական գոտի։

ԲՀԿ-ի կողմից այսօր շրջանառության մեջ դրված երկրորդ նախագիծը՝ «Գյումրի քաղաքում ձեռնարկատիրական գործունեության պետական աջակցության մասին» նախագիծն է, ըստ որի՝ նախատեսվում է Գյումրի քաղաքում գործարար եւ ներդրումային միջավայրի բարելավման գործուն մեխանիզմների ներդրում։

 

ԲՀԿ մամուլի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930