Լրահոս
Օրվա լրահոսը

Պատրաստվել են ապրիլյան պատերազմում զոհված հերոսների մասին պատմող հոլովակներ (տեսանյութ)

Սեպտեմբեր 02,2016 13:48

Արցախի անկախության 25-ամյակի օրը՝ սեպտեմբերի 2-ին, հանրությանն է ներկայացվում «Ճանաչենք մերօրյա հերոսներին» խորագրով ծրագիրը, որը հոլովակների միջոցով պատմում է ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների մասին։ Այս ծրագիրն իրականացվում է երրորդ տարին «Աշխարհազոր» ՀԿ-ի կողմից՝ ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից հատկացված դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում։ Նախորդ երկու տարիներին տեսանյութերի միջոցով ներկայացված էին այն հերոս տղաները, ում շնորհիվ կերտվել են Արցախյան հաղթանակները։

Robert_Abajyan
«Աշխարհազոր» ՀԿ-ի նախագահ Րաֆֆի Գևորգյանը նշում է, որ պատերազմը չի ավարտվել, և ապրիլին մեր զինծառայողների կյանքի գնով հաջողվեց կասեցնել հակառակորդի հարձակումն ու ամուր պահել մեր դիրքերը։ «Մենք որոշեցինք «Ճանաչենք մեր հերոսներին» շարքն այս անգամ նվիրել նորօրյա հերոսների հիշատակին։ Պատրաստվել է 100 հոլովակ։ Դրանք այսօրվանից սկսած տեղադրվում են «Աշխարհազոր» ՀԿ-ի յութուբյան էջում»,- ասում է Րաֆֆի Գևորգյանը։
Զոհված տղաների մասին նյութերը, ըստ ՀԿ ղեկավարի, հավաքագրվել են մամուլից, համագործակցելով պաշտպանության նախարարության հետ՝ ճշգրտվել են տեղեկությունները, զինծառայողների սխրանքի պատմությունները, նրանց պարգևատրումները և այլն։

Armenak_UrfanyanՆախորդ տարիներին պատրաստած հոլովակները տարածվել են սոցիալական ցանցերով, հեռարձակվել են տարբեր հեռուստաընկերությունների կողմից։ Նորօրյա հերոսների մասին պատմությունները նույնպես ծրագրվում է հեռարձակել հեռուստաեթերով։
Րաֆֆի Գևորգյանը նկատում է, որ այս թեման միշտ արդիական է, քանի որ միշտ էլ կարևորագույն խնդիր է հերոսի կերպարի արժևորումը, և որքան էլ ժամանակ անցնի, թե′ նախորդ սերնդի, թե′ մերօրյա հերոսները պետք է փառաբանվեն, և նրանց սխրանքը պետք է իմանա ցանկացած հայ մարդ։

Ռոբերտ Աբաջյանի, Արմենակ Ուրֆանյանի, Բենիամին Մոնթե Եղոյանի մասին պատմող հոլովակներ

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի
հասարակայնության հետ կապերի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930