Լրահոս
Օրվա լրահոսը

Ուկրաինայի և Վրաստանի՝ ԵՄ-ի հետ անվիզա ռեժիմը հարցը կլուծվի առաջիկա շաբաթներին. եվրահանձնակատար

Սեպտեմբեր 04,2016 11:44

Եվրախորհրդարանը և ԵՄ խորհուրդը առաջիկա շաբաթներին որոշում կկայացնեն Ուկրաինայի և Վրաստանի հետ առանց վիզայի ռեժիմ սահմանելու վերաբերյալ: Այս մասին, ինչպես հաղորդում է «Գրուզիա Օնլայն»-ը, լրագրողներին ասել է ընդլայնման վերաբերյալ բանակցությունների և հարևանության քաղաքականության հարցերով եվրահանձնակատար Յոհանես Խանը:

Շաբաթ օրը ԵՄ անդամ երկրների արտգործնախարարները հանդիպումներ են ունեցել Արևելյան հարևանության երկրների (Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա) նախարարների հետ:

«…Ինչ վերաբերում է Ուկրաինային և Վրաստանին (արդյունքները-խմբ.) կլինեն առաջիկա 2 շաբաթների ընթացքում»,- ասել է Խանը՝ պատասխանելով լրագրողների հարցին:

Մեկնաբանելով հանդիպումն ընդհանուր առմամբ՝ Խանը նշել է, որ «դա լավ հանդիպում էր՝ իր տեսակի մեջ արդյունքների ամփոփում»:

«Համագործակցության շատ ոլորտներ կան, պետք է հասկանալ՝ որտեղ կարող ենք համագործակցել. Խոսքը տարածաշրջանի կայունության, կայուն խաղաղություն ու անվտանգություն և տնտեսական բարգավաճում ապահովելու փորձերի մասին է: Մենք փորձում ենք դրան հասնել, այդ առումով մենք անցկացրել ենք ևս մեկ բանակցություններ, քանի որ միաժամանակ տարբեր երկրների հետ տարբեր տեսակի համագործակցություն է իրականացվում՝ կախված նրանց շահերից»,- ասել է եվրահանձնակատարը:
Նրա խոսքով՝ հաջորդ նման հանդիպումը տեղի կունենա «հնարավոր է, շատ շուտով»:

Հիշեցնենք, Եվրահանձնաժողովը 2015թ. դեկտեմբերին հայտարարել էր, որ Ուկրաինան և Վրաստանը կատարել են առանց վիզայի ռեժիմի սահմանման բոլոր պայմանները: Սակայն համապատասխան որոշում դեռ չի ընդունվել:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930