Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ-ի կողմից Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման վիճակը. ուսումնասիրություն (2007-2015 թթ.)

Սեպտեմբեր 09,2016 14:05

Ներկայացվող զեկույցի ուսումնասիրության նպատակն է եղել ամփոփ տեղեկատվություն տրամադրել Հայաստանում ՄԻԵԴ վճիռների կատարման մեխանիզմների, 2007 թ. մինչև 2015 թ. դեկտեմբերի 31-ը ՀՀ վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման վիճակի վերաբերյալ՝ բացահայտելով և վճիռների կատարման մեխանիզմների, և առանձին վճիռների կատարման նպատակով համակարգային լուծում և ընդհանուր բնույթի միջոցառումներ պահանջող խնդիրը և ներկայացնել դրանց լուծման ուղղությամբ առաջարկություններ:

Ուսումնասիրության առարկա են հանդիսացել ՀՀ վերաբերյալ Եվրոպական դատարանի թվով 55 վճիռ, որոնցից մեկը ուսումնասիրության ժամանակահատվածում դեռևս ուժի մեջ չէր մտել: Նշված վճիռներով արձանագրված խախտումները և վճիռների կատարման ընթացքը ամփոփված է «Ամփոփ տեղեկատվություն Հայաստանի Հանրապետության դեմ կայացված Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների և դրանց կատարման վերաբերյալ» տեղեկանքում:

Զեկույցում մանրամասն անդրադարձ չի կատարվել առանձին գործերով անհատական բնույթի միջոցառումների և արդարացի փոխհատուցման վճարման վիճակին, այլ ուսումնասիրվել է դրանց համակարգային պատկերը: Զեկույցի պատրաստման ընթացքում օգտագործվել են պաշտոնական աղբյուրներում տեղադրված տեղեկատվությունը, քաղաքացիական հասարակության կողմից կատարված և այլ ուսումնասիրություններ: Զեկույցն ամբողջությամբ՝ այստեղ:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930