Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչի՞ պիտի Կարեն Կարապետյանը գա հասնի այստեղ, երբ իր համար Մոսկվայում ամեն ինչ լավ էր». Ռուբեն Հակոբյան

Սեպտեմբեր 09,2016 16:02

«Մեր տառապանքի փորձից ելնելով՝ ոչ մեկով ոչ գայթակղված ենք, ոչ էլ այսպես միանգամից ասում ենք, որ եկավ՝ ամեն ինչ կփոխի»,- այսօր լրագրողների հետ զրույցում Կարեն Կարապետյանի՝ վարչապետի պաշտոնում նշանական մասին այսպիսի տեսակետ հայտնեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբեն Հակոբյանը:

Նրա խոսքերով՝ «Քաղաքական մեծամասնության եւ ոչ իշխանական ուժերի մեջ կա մեծ ներուժ, որ եթե տեսնեն իսկապես դրական տեղաշարժ կա, եկել է նոր շունչ, նոր ծրագիր, վստահ եմ՝ անհրաժեշտ պոտենցիալը կա, որ կարողանանք թիկունք կանգնել՝ վարչապետ կլինի, ով ուզում է լինի»:

Հարցին՝ հաշվի առնելով, որ նույն դեմքերն են գործելու, Կարեն Կարապետյանին կհաջողվի՞ հավասար մրցակցային պայմաններ ստեղծել, կրճատել կոռուպցիան, կրճատել ստվերը, ի՞նչ կհաջողվի, երբ նույն նախագահն է, նույն համակարգը, նույն գործարարները եւ նույն վարչական լծակները՝ Ռուբեն Հակոբյանը պատասխանեց. «Չեմ ուզում գնահատական տալ, բայց որովհետեւ միշտ ուզում ենք, որ լավ բան կատարվի, մենք կցանկանանաք, որ դա լինի: Կանխավ գնահատել, ես գտնում եմ, որ ճիշտ չի: Եթե այդ ընկալումը չկա, Կարեն Կարապետյանը ինչի՞ պիտի գա հասնի այստեղ, այն դեպքում, երբ իր համար Մոսկվայում ամեն ինչ լավ էր: Եթե իսկապես նոր ծրագրով եկած չլինի, որտեղ պետք է նոր էջ բացվի, ուրեմն ամեն ինչ իզուր է»:

Երբ լրագրողները հիշեցրին, որ Կարեն Կարապետյանը էներգետիկ ոլորտում էր՝ ձախողումներ ուներ՝ Ռուբեն Հակոբյանն արձագանքեց. «Ես, ճիշտն ասած, այդ ժամանակ Հայաստանում չեմ եղել, լավ չեմ հիշում: Բայց, բոլոր դեպքերում, այս պահի համար ամբողջական գնահատական տալ ճիշտ չի լինի: Եկեք դրական տրամադրվենք, ասենք, որ լավ կլինի: Մտածենք, որ իսկապես գիտակցում է թիմը, որ այլեւս պետք է արմատական փոփոխություններ կատարվեն եւ պատրաստվենք անհրաժեշտության դեպքում օգնել բոլոր նրանց, ովքեր ցանկանում են պետության մեջ վիճակ փոխել»:

Մեր հարցին՝ սա ընդամենը անձերի փոփոխություն չի՞՝ նա պատասխանեց՝ ապագան ցույց կտա:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930