Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Սաֆրաստյան. Ռուս-թուրքական մերձեցումը չի սպառնում Արցախի հարցին

Սեպտեմբեր 09,2016 17:44

Ռուս-թուրքական մերձեցումը չի կարող Արցախի հարցի կարգավորման վրա որեւէ ազդեցություն ունենալ: Համենայնդեպս, այդ կարծիքին է թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը: Aravot.am-ի հետ զրույցում ռուս-թուրքական մերձեցումը նա որակեց ոչ աշխարհաքաղաքական նշանակության գործընթաց, քանի որ Մերձավոր Արեւելքում, մասնավորաբար Սիրիայում, այդ երկու տերությունների շահերը չեն համընկնում: Հաճախ նույնիսկ հակադրվում են: Թուրքագետը այդ մերձեցումը տնտեսական ոլորտում տեղի ունեցող գործընթաց է համարում:

Անդրադառնալով ամռանը`Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման անհաջող փորձին, մեր զրուցակիցը նկատեց, որ ոչ այդ օրերին, ոչ էլ հետագայում հայերի կամ քրիստոնյաների նկատմամբ թիրախավորված գործողություններ չեն եղել:

«Ես կարծում եմ, որ նրանք այնքան էին իրարով տարված, որ մոռացել էին հայերի և քրիստոնյաների մասին»,- ասաց Ռուբեն Սաֆրաստյանը՝ հավելելով, որ հեղաշրջման անհաջող փորձից հետո, երբ Էրդողանին պաշտպանող զինված խմբավորումները դուրս եկան փողոցներ, սկսեցին հարձակումներ գործել ալավիների կողմից բնակեցված շրջանների վրա. հենց ալավիներն էին թիրախավորված, բայց հետո կարծես թե կանգնեցին:

Թուրքագետը, սակայն, հիշատակեց պատմական «դառը փորձը»՝ երբ Թուրքիայում իրադրությունը սրվում է, տուժում են հայերը կամ քրիստոնյաները:

Այս փաստը, իհարկե, չի ցրում մտավախությունները, որ եթե Թուրքիայում նոր խժդժություններ սկսվեն, հնարավոր է քրիստոնյաները, հատկապես հայերը, թիրախավորվեն: Մանավանդ, որ փողոցներ դուրս եկած Էրդողանի կողմնակիցների մեջ կային ծայրահեղական ջիհադիստական իսլամիստականներ, որոնք կարող են հայերին իրենց նշանառության տակ առնել և հարմար առիթի դեպքում վնասել:

Թուրքագետը չի բացառում, որ Թուրքական խորհրդարանում «զտումների» զոհ դառնան հայ պատգամավորները, բայց ոչ թե նրա համար, որ հայ են, այլ որ ներկայացնում են քրդական կուսակցություն:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930