Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանում 15-ամյա դպրոցականը՝ BMW X5-ով վրաերթ-վթարի հեղինակ. Shamshyan.com

Սեպտեմբեր 12,2016 13:45

Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գագիկ Հարությունյանի կողմից նյութեր են նախապատրաստվում սեպտեմբերի 10-ին Երևանում տեղի ունեցած վրաերթ-ավտովթարի փաստով։

Ժամը 19։40-ի սահմաններում Ավան վարչական շրջանի Դուրյան թաղամասի 3-րդ շենքի բնակիչ, 15-ամյա Արթուր Բադալյանը իր վարած BMW X5 մակնիշի 88 TՏ 888 համարանիշի ավտոմեքենայով Մոլդովական փողոցի 15/3 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել Երևան քաղաքի Դ. Մալյան փողոցի բնակիչ, 27-ամյա Արսեն Ավետիսյանին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, իսկ Ա. Բադալյանը վրաերթից հետո BMW-ով բախվել է Դ. Մալյան փողոցի բնակիչ, 54-ամյա Սարգիս Գևորգյանին պատկանող, մայթեզրին կայանված Mercedes մակնիշի 34 QԼ 891 համարանիշի ավտոմեքենային։

Նյութի մանրամասները կարդացեք Shamshyan.comի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930