Լրահոս
Օրվա լրահոսը

Նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի կենսագրությունը

Սեպտեմբեր 13,2016 11:32

Կարեն Կարապետյանը սեպտեմբերի 13-ին նշանակվել է ՀՀ վարչապետի պաշտոնում: Ներկայացնում ենք ՀՀ 14–րդ վարչապետի կենսագրությունը:
Ծնվել է 1963թ. օգոստոսի 14-ին:

ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ

1970-1980թթ. սովորել և ավարտել է Երևանի Լ. Տոլստոյի անվան միջնակարգ դպրոցը:
1980-1985թթ. սովորել և գերազանցության դիպլոմով ավարտել է Երևանի պետական համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը:
1989թ. ստացել է տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան:
2010թ. ստացել է տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան, ունի 32 գիտական աշխատանք:

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

1985-1996թթ. աշխատել է ՀՀ պետպլանի հաշվողական կենտրոնում, գիտության և մշակույթի գործիչների ասոցիացիայում: Միաժամանակ դասավանդել է ԵՊՀ-ում:
1996-1998թթ. աշխատել է «Հայէներգո» ՊՁ-ում որպես գլխավոր տնօրենի տեղակալ:
1998-2001թթ. աշխատել է «Հայէներգո» ՓԲԸ-ում որպես գլխավոր տնօրեն:
2001թ. նշանակվել է ՀՀ էներգետիկայի նախարարի տեղակալ:
2001-2010 թթ. եղել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի վարչության նախագահ-գլխավոր տնօրենը:

2009թ. ՀՀԿ համամասնական ցուցակով ընտրվել է Երևան քաղաքի ավագանու անդամ:
2010-2011թթ. Երևանի քաղաքապետ:
2011-2016 թթ. «Գազպրոմբանկ» ԲԲԸ առաջին փոխնախագահ։
2013 թվականից «ԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ-ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿԻ ԽՈՒՄԲ» Խորհրդի անդամ:

ՊԱՐԳԵՎՆԵՐ

2006թ. ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Անանիա Շիրակացի» մեդալով: 2008թ. ընտրվել է «Առէկսիմբանկ» ՓԲԸ խորհրդի նախագահ:
2008թ. ԼՂՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Անանիա Շիրակացի» մեդալով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (6)

Պատասխանել

  1. Գոհար says:

    Իսկ ճիշտ է արդյոք որ արցախցի է

  2. Հայ says:

    մատաղդ ըլնեմ, շտեղա՞ ծնվալ

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930