Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Պահեստապետը մեղադրվում է զորամասի փամփուշտները ծախելու մեջ

Սեպտեմբեր 13,2016 15:12

Արմեն Ավետիքի Մուրադյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով ՀՀ պաշտպանության նախարարության զորամասերից մեկի պայմանագրային զինծառայող, պահեստապետ, պաշտոնական դիրքն օգտագործելով 2014թ. դեկտեմբերի ամսից մինչեւ 2015թ. մարտ ամիսն իրեն վստահված, նշված զորամասի պահեստից հափշտակել է ռազմամթերք հանդիսացող տարբեր տրամաչափի փամփուշտներ, դրանք ապօրինի փոխադրել է Լոռու մարզի Ստեփանավան քաղաք եւ այնտեղ իրացրել:

Ա. Մուրադյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235 («Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը») եւ 238 հոդվածներով («Զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր հափշտակելը կամ շորթելը»):

Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի՝ Ա.Մուրադյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Այս գործով դատն ընթանում է Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Դիլիջանի նստավայրում: Քրեական գործով մեղադրանքը պաշտպանում է Լոռու կայազորի զինվորական դատախազությունը:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930