Լրահոս
Օրվա լրահոսը

Վազրիկ Բազիլ. «Նույն հոդվածը թերթում կարդալիս ավելի շատ է տեղեկություն տալիս, քան`առցանց կարդալիս»

Սեպտեմբեր 13,2016 18:50

Նույն հոդվածը թերթում կարդալիս ավելի շատ է տեղեկություն տալիս, քան թե առցանց կարդալիս: Այսօր PR դպրոցում այսպիսի տեսակետ հայտնեց գերմանացի հեղինակավոր հանրային կապերի (PR) մասնագետ, ճառագիր դոկտոր Վազրիկ Բազիլը: Նա ներկայացրեց հաղորդակցության սկզբունքները, Գերմանիայի փորձը:

Նրա խոսքերով, հիմա դպրոցներում աշակերտներին անվճար համակարգիչ են նվիրում դրանով աշխատելու, ամեն ինչ համացանցով է, ինչը սխալ է: Վազրիկ Բազիլն ասաց, որ օրինակ` Ումբերտո Էկոն Միալնում թերթ կարդալ է դասավանդել. «Ինչո՞ւ, որովհետեւ թերթ ընթերցելով տեղեկությունն ուրիշ է, քան թե օնլայն, որովհետեւ ընկալումն է ուրիշ: Թերթը ձեր ձեռքում է եւ տեսադաշտը մեծ է, սա կարդում եք, անցնում եք մեկ այլ վերնագրի: Զգայարանն այսօր մեծ դեր է կատարում, գույնը, ձայնը, բույրը»:

PR մասնագետի խոսքերով, բամբ ձայնը նշան է ապահովության, հեղինակության, իսկ զիլ ձայնը ոչ այնքան: Անդրադառնալով սփյուռքում հայապահպանության հարցերին Վազրիկ Բազիլն ասաց, որ շատ կարեւոր է շեշտադրում անել զգայականի վրա:

Դոկտոր Բազիլից հետաքրքրվեցին, թե ինչպես պետք է վարվի այս կամ այն պաշտոնի համար պայքարող թեկնածուն, որի մասին լրատվամիջոցներով այնպիսի տեղեկություններ են շրջանառվում, թե նա օվշորում գրանցված բիզնեսներ ունի կամ բամբասանքներ են նրա հասցեին պտտվում` պատասխանի՞, արդարանա, թե արհամարհի:

Մասնագետն ասաց, որ կոնկրետ թեկնածուն իրեն պիտի «վերամբարձ» պահի եւ իր գործով զբաղվի, իսկ պարզաբանումներով ու արդարացումներով նրա մեկ այլ գործընկեր զբաղվի: Վազրիկ Բազիլը նաեւ ասաց, որ տարբերակներից մեկն էլ այդ ամենը ծածկելն է, բայց ոչ թե հերքելով, «ոչ» ասելով, այլեւ դրական գործով, որպեսզի մարդիկ մոռանան:

Պատրաստեց Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930