Լրահոս
Օրվա լրահոսը

Հայերը` հեռավոր Սախալինի կինոփառատոնում

Սեպտեմբեր 14,2016 12:02

Սախալինում այս օրերին ընթանում է սեպտեմբերի 9-ից մեկնարկած «Աշխարհի ծայրը» խորագրով 6-րդ միջազգային կինոփառատոնը: Փառատոնի նախագահն է ՌԴ վաստակավոր արտիստ Ալլա Սուրիկովան, ժյուրիի նախագահը` հանրահայտ լեհ ռեժիսոր Քշիշտոֆ Զանուսին: Ժյուրիի կազմը եւս ներկայացուցչական է` Մակիկո Վատանաբե, Իզաբել Շտեվեր, Ալեքսանդր Կոտտ, Իրակլի Կվիրիկաձե եւ Յան Յույցզին:

Մրցութային ծրագրում 15 ֆիլմ է ներկայացված` 15 երկրից:

saxalin1Փառատոնի հատուկ ծրագրում ներառված են նաեւ ճանաչված կինոռեժիսոր, «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հիմնադիր- նախագահ Հարություն Խաչատրյանի «Անվերջ փախուստ հավերժ վերադարձ» շարքի վերջին երկու ֆիլմերը` «Հայկ. փախուստ» եւ «Փակուղի»: «Աշխարհի ծայրը» փառատոնի հյուրերի թվում է կինոքննադատ, «Ոսկե ծիրան» երեւանյան միջազգային կինոփառատոնի ծրագրերի համակարգող Րաֆֆի Մովսիսյանը:

Փառատոնի հանդիսավոր փակումը կկայանա սեպտեմբերի 17-ին:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարները` sakhalinfilmfestival.ru կայքից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930