Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետը նոր նախարարների մասին.«Համեստ ու պարկեշտ մարդիկ են»

Սեպտեմբեր 22,2016 11:55

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը նորանշանակ նախարարներից ակնկալում է, ինչպես ինքն ասաց՝ իրական համարձակ քայլեր։  Այս մասին այսօր վարչապետն ասաց կառավարության նիստի օրակարգին անցնելուց առաջ։

Վարչապետը ֆինանսների նորանշանակ նախարար Վարդան Արամյանի մասին խոսելիս ասաց, որ նա ֆինանսական աշխարհում հայտնի մարդ է, իր առջեւ դրված խնդիրները շատ լավ գիտի:
Անդրադառնալով գյուղատնտեսության, տրանսպորտի ու կապի, էներգետիկայի եւ բնական պաշարների նորանշանակ նախարարներին, վարչապետն ասաց, որ այս նախարարները ընտրված են հետեւյալ չափանիշներով՝ երեքն էլ հանդիսանում են այդ ոլորտների կառավարիչներ, որոնք բավական լավ են իրենց դրսեւորել, համեստ ու պարկեշտ մարդիկ են, կառավարման նոր մշակույթի կրողներ:
Կարեն Կարապետյանի խոսքերով.«Ես բավական մեծ ակնկալիքներ ունեմ իրենցից, որպեսզի իրենք վերանայեն մեր կառավարման համակարգը: Ակնկալում եմ, որ մոտ ժամանակներս կներկայացնեն ծրագիր, թե ինչպես են պատկերացնում ոլորտի զարգացումը: Մենք ներսում քննարկում ենք, որ հետագայում մեր նախարարներն ու գերատեսչություններն ունենան այն հայտանիշները, որոնցով մենք կգնահատենք աշխատանքը, որտեղ անպայման ներգրավված կլինի մի գործոն, թե այդ ոլորտն ինչքան ներդրում է ներգրավում։ Դուք լինելով այդ ոլորտից՝ ունեք հնարավորություն՝ ձեր երազած ոլորտը սարքել, երկիր փոխել, լավ միջավայր ստեղծել»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930