Լրահոս
Օրվա լրահոսը

Մեդիայի նոր գործիքները` հայ լրագրողների համար. մեկնարկեց «Թվապատում 2016»-ը

Սեպտեմբեր 23,2016 14:21

Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում այսօր` սեպտեմբերի 23-ին մեկնարկեց «Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի» «Թվապատում 2016»   միջոցառումների շարքը: Համաժողովի ընթացքում հայ եւ օտարերկրացի լրագրողներն ու փորձագետները ներկայացնում են թվային միջավայրում ստեղծվող մասնագիտական պատմություններ, ինչպես նաեւ` լրագրության ոլորտում մեդիայի նոր գործիքների ներդրման միջոցների մասին:

«Ինչ-որ առումով մենք մուլտիմեդիոն լրագրության առաջնորդներն ենք եղել, քանի որ փորձել ենք դասավանդել, ծրագրեր զարգացնել եւ շարունակում ենք դա անել: Այս համաժողովը կօգնի հասկանալ, թե ինչպես կարելի է այլ միջոցներով պատմել այն պատմությունը, որը երեկ պատմվել է ավանդական ձեւով»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի գործադիր տնօրեն Նունե Սարգսյանը:

Նա փաստեց, որ հայկական մեդիան օգտագործում է մուլտիմեդիայի միջոցները, բայց երկար ճանապարհ պետք է անցնի, որպեսզի տիրապետի համաշխարհային լրագրության ժամանակակից գործիքներին. «Օրինակ` Data journalism-ը կամ ինֆոգրաֆիկան: Միջոցները շատ-շատ են: Դրանց մի մասը համաժողովի ընթացքում կներկայացվի: Սա անվերջ գործընթաց է, քանի որ ամեն օր աշխարհում մի նոր ժանրի գործիք է հայտնվում»:

Հավելենք, որ «Թվապատում 2016»-ում հիմնական քննարկումները կծավալվեն հետևյալ թեմաների շուրջ`  հետաքննական լրագրություն, հակամարտությունների լուսաբանում, մեդիայի նոր գործիքներ ու միտումներ:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930