Լրահոս
Օրվա լրահոսը

Բացվեցին Գյումրու «Սև Բերդ» ամրոցի դռները՝ այստեղ անցկացվեց հոտնկայս ռոք-փառատոն (Տեսանյութ, ֆոտոշարք)

Սեպտեմբեր 26,2016 15:20

Գյումրու տոնի ու ՀՀ անկախության 25-ամյակի տոնական միջոցառումների շրջանակում երեկ բացվեց դեռևս 1834 թվականին կառուցված Գյումրու պատմամշակութային հուշարձաններից մեկը՝ «Սև Բերդ» ամրոցը, որն արդեն պատկանում է Գյումրու քաղաքապետի թեկնածու Սամվել Բալասանյանի ընտանիքին, նրանք էլ վերանորոգել են այն։

Օթյակներով, նորաձև ամֆիթատրոն հիշեցնող «Սև Բերդի» համերգասրահում տեղի ունեցավ աննախադեպ մի փառատոն՝ միջազգային «Ռոք-ֆեստը», որին մասնակցում էին լեգենդար «Բամբիռ» ֆոլք- ռոք խմբի հին ու նոր սերունդները ու այլ հայտնի ռոք խմբեր ԱՄՆ-ից, Իռլանդիայից, Վրաստանից։

20160925_170444 20160925_165641 14483385_1452055888169692_1176136065_nՆշենք, որ գյումրեցիներից շատերը ոտքով էին բարձրանում բերդ՝ շտապում էին ոչ միայն մասնակցելու ռոք- ֆեստ փառատոնին, այլ վերանորոգված «Սև Բերդ»-ը տեսնելու։ Իսկ բերդի հատվածում մեքենաներին կայանելու տեղ չէր մնացել։

Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում ներկայացրեց փառատոնի կազմակերպիչ «Ծիրանափող» մշակութային-երիտասարդական հ/կ-ի նախագահ Ղարիբ Հարությունյանը, հրավիրատոմսեր բաժանվել են մոտ 2000 հոգու, սակայն մարդկանց հետաքրքրասիրությունն այնքան մեծ է եղել, որ այն քչություն է արել։ Ղարիբ Հարությունյանի տեղեկացմամբ, արտերկրյա ռոք խմբերը եկել են մասնակցելու առանց որևէ հոնորարի, իրենք պարզապես հոգացել են նրանց ճանապարհածախսը։ Այս հարցում, մեր զրուցակցի տեղեկացմամբ, մեծ դերակատարություն է ունեցել Գյումրու «Բամբիռ» խումբը, որն իր կապերի միջոցով կարողացել է այլ երկրների ռոք-խմբերին բերել հարազատ քաղաք։

14454735_1120417468012120_491907251_n 14458849_1120417414678792_1927295369_n 14458961_1120417491345451_2116291525_n 14459882_1120417471345453_1908338571_n 14463696_1120417434678790_1142310184_n 14469369_1120417428012124_732975716_n 14483575_1120417448012122_1396290073_n 14501914_1120417458012121_1024501033_n 14508617_1120417424678791_1283730007_n 14508653_1120417438012123_2010896199_n 14508653_1120417488012118_82128465_n 14508682_1120417444678789_494711786_n

Ի դեպ, փառատոնի հիմնական գեղարվեստական մասը ապահովում էր հենց «Բամբիռ» խումբը՝ հին ու նոր սերունդներով, հանդիսատեսը «խելագարվում էր», երբ բեմ էր բարձրանում լեգենդար Գագիկ Բարսեղյանը՝ Ջագը՝ 70-ականների «ԲԱՄԲԻՌ» ֆոլք-ռոք խմբի և հայկական ֆոլք-ռոքի հիմնադիրը։ Նա ռոքի միջոցով բարձրաձայնում է Գյումրու բոլոր խնդիրները, գյումրեցիներն էլ նրա ելույթի ամբողջ ընթացքում ձայնակցում են։

img_4169 img_4166Փառատոնի կազմակերպմանն աջակցություն է ցուցաբերել ՀՀ մշակույթի նախարարությունը, «Ծիրանափողը» դիմել է մի շարք կառույցների՝ աջակցել են Գյումրու քաղաքապետարանը, Շիրակի մարզպետարանը, «Հայկական Կարիտասը», «Գյումրու շենացման Հույս հիմնադրամը», menu.am-ն ու «Լենտեքսը», անգամ անվտանգությունը «Գրոմ սեքյուրիթի» ընկերությունն ապահովել է անվճար։ Ըստ Ղարիբ Հարությունյանի, ով ինչով կարողացել, օգնել է, մեծ թվով կամավորներ են ընդգրկված եղել, միայն թե Գյումրիում այս աննախադեպ մշակութային իրադարձությունը կայանա։ Գյումրվա ռոքը ունկնդրելու էին եկել ինչպես Վրաստանից, այնպես էլ Ռուսաստանի Դաշնությունից։

Նշենք, որ փառատոնի գլխավոր պրոդյուսերը Տիգրան Վիրաբյանն է, որն իր հարցազրույցներից մեկում նշել էր, թե «Սև Բերդ» ամրոցի համերգասրահն ապշեցրել է արտերկրյա պրոդյուսերներին։։

Հայտնի ռոք խմբերից մասնակցում էին Sima Cunnigham-ն ու Palm of Granite-ն (ԱՄՆ), վրացական Young Georgian Lolitaz ու Black Marrows խմբերը, Rozen Tal-ը, «Ալեքսանդրապոլ» խումբը։ Փառատոնը տևեց մոտ 4 ժամ։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարները՝ Հայկ Բարսեղյանի ու Aravot.am-ի։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930