Լրահոս
Օրվա լրահոսը

Տարոն Մարգարյան. «Անհրաժեշտ է պարբերաբար ներկայացնել տվյալներ` անօթևանների ժամանակավոր կացարանում հաշվառված անձանց վերաբերյալ»

Սեպտեմբեր 26,2016 16:59

Երևանի քաղաքապետարանում այսօր տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը վարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը զեկուցել է, որ շարունակվում են աշխատանքներն անօթևանների աջակցության, ինչպես նաև մուրացկանությամբ զբաղվող անչափահաս երեխաների և չափահասների ընտանիքների հետ տարվող բացատրական ծրագրերի շրջանակում:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը, անդրադառնալով մայրաքաղաքում գործող անօթևանների ժամանակավոր կացարանին, անհրաժեշտ է համարել պարբերաբար անդրադառնալ այդ ծրագրի առկա խնդիրներին ու վիճակագրությանը:

«Մայրաքաղաքի տարբեր հատվածներում  դեռևս կարելի է հանդիպել անօթևանների, ովքեր գիշերները լուսացնում են փողոցում, կանգառներում: Սոցիալական ապահովության վարչությունն այստեղ ամենօրյա աշխատանք ունի կատարելու՝ համագործակցելով վարչական շրջանների ղեկավարների և Ոստիկանության հետ: Բացի այդ, անհրաժեշտ է պարբերաբար ներկայացնել տվյալներ` անօթևանների ժամանակավոր կացարանում հաշվառված անձանց թվի և ապրելու պայմանների վերաբերյալ:

Անօթևանների ժամանակավոր կացարանում հաշվառված և առողջական խնդիրներ չունեցող անձանց ըստ պահանջի պետք է նաև ներգրավել քաղաքապետարանի ենթակայության  համապատասխան ստորաբաժանումների հասարակական բնույթի աշխատանքներում»,-ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Աշխատանքային խորհրդակցության ավարտին, ի թիվս այլ հանձնարարականների, քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատակազմի սոցիալական ապահողության վարչությանը և 12 վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է նաև նախապատրաստվել հոկտեմբերի 1-ին նշվող Տարեցների միջազգային օրվան: Աշխատակազմի հանրակրթության վարչությանն էլ հանձնարարվել է նախապատրաստվել համապատասխանաբար հոկտեմբերի 5-ին և 7-ին նշվող Ուսուցչի և Գրադարանավարի օրվա առթիվ կազմակերպվող միջոցառումներին:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնությա հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930