Լրահոս
Օրվա լրահոսը

Գյուղատնտեսության ոլորտում Ավստրիայի հետ համագործակցությունը կընդլայնվի

Սեպտեմբեր 28,2016 15:26

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ընդունել է Ավստրիայի զարգացման գործակալության գործադիր տնօրեն Մարտին Լեդոլթերի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման նպատակն էր քննարկել Հայաստանի գյուղատնտեսության բնագավառում իրականացվող ծրագրերն ու նախանշել հետագա համագործակցության հեռանկարները:

«Ավստրիայի զարգացման գործակալությունը մեծ աջակցություն է ցուցաբերում Հայաստանում գյուղատնտեսության բնագավառի զարգացմանը, հատկապես մեծ հաջողություններ են գրանցվել օրգանական գյուղատնտեսության ոլորտում: Հուսով եմ` այսուհետ ևս մեր համագործակցությունը կկրի շարունակական բնույթ, իսկ համատեղ ծրագրերի շրջանակն ավելի կընդլայնվի», – ողջունելով հյուրերին` նշել է նախարար Իգնատի Առաքելյանը:

Շնորհավորելով նախարարին նշանակման կապակցությամբ` Մարտին Լեդոլթերն ընդգծել է, որ Հայաստանն ու Ավստրիան ագրարային ոլորտում ունեն մի շարք ընդհանրություններ և այս առումով հատկապես կարևոր է փորձի փոխանակումը: Պարոն Լեդոլթերը հրավիրել է նախարարին այցելել Ավստրիա` երկրի գյուղատնտեսության ոլորտին տեղում ծանոթանալու նպատակով:

Կողմերը նշել են, որ սկսած 2011 թվականից ՀՀ գյուղատնտեսության նախարարության և Ավստրիայի զարգացման գործակալության միջև ծավալված համագործակցության շրջանակներում իրականացվել են գյուղատնտեսության զարգացմանը նպաստող մի շարք նախաձեռնություններ, մասնավորապես` Ավստրիայի զարգացման գործակալության կողմից համաֆինանսավորվող «Համատարած գյուղատնտնտեսական հաշվառում»,  «Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնություն» և «Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղական համայնքների զարգացման» (ENPARD) ծրագրերը:

Քննարկվել է նաև Ավստրիայի կողմից գյուղատնտեսական կենդանիների հաշվառման և համարակալման ծրագրի ֆինանսավորման հնարավորության հարցը:

Հանդիպման ավարտին ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը Մարտին Լեդոլթերին է հանձնել Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալը` Ավստրիայի զարգացման գործակալության աջակցությամբ ՀՀ գյու­ղա­տնտե­սության բնագավառում իրականացված և իրականացվող ծրագրերում ունեցած նշա­նակալի ավանդի համար:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930