Լրահոս
Օրվա լրահոսը

Չեռնոբիլի վթարի վերացման աշխատանքներին մասնակցած անձինք կօգտվեն օրենսդրությամբ նախատեսված արտոնություններից

Սեպտեմբեր 29,2016 18:14

ՀՀ կառավարության 29.09.2016թ.  հերթական նիստում հաստատվել է Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի վթարի հետևանքների վերացման աշխատանքների մասնակիցներին կարգավիճակ տրամադրելու կարգը: Ընդունված որոշման համաձայն  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի վթարի վերացման աշխատանքներին մասնակցած անձանց կտրամադրի  մեկ միասնական ձևի վկայական:

Արդյունքում, Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի վթարի հետևանքների վերացման աշխատանքների  մասնակիցները կստանան իրավական ուժ ունեցող վկայական, ինչի հիման վրա մասնակիցները, առանց դժվարության, կկարողանան օգտվել օրենսդրությամբ նախատեսված արտոնություններից:

Միաժամանակ, կտարվի էլեկտրոնային հաշվառում և արդյունքում կձևավորվի ՉԱԷԿ-ի մասնակիցների տվյալների ամբողջական շտեմարան:

ՉԱԷԿ-ի վթարի հետևանքների վերացման աշխատանքներին Հայաստանի Հանրապետությունից մասնակցել են շուրջ 3000 մարդ` զինվորական ծառայողներ, զինվորական վարժական հավաքների մասնակիցներ, աշխատանքային պայմանագրով և կամավորական հիմունքներով մեկնածներ: Նրանց մի մասը` զինվորական ծառայողները,  ստացել են Հայրենական մեծ պատերազմի մասնակցի վկայական, որտեղ նշված է, որ նրանք համարվում են ՀՄՊ վետերաններին հավասարեցված անձինք և օգտվում  օրենքով սահմանված արտոնություններից:

Աշխատանքային պայմանագրով և կամավորական հիմունքներով մեկնածներին տեղեկանք է տրամադրել  Հայաստանի «Չեռնոբիլ ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը, որի կողմից տրված վկայականն իրավական ուժ չունի և  հիմնականում չի ընդունվում բուժհաստատությունների կողմից (նշված կատեգորիային պատկանող անձինք  ունեն միայն պետպատվերի շրջանակներում անվճար բուժօգնություն ստանալու իրավունք:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարության հասարակայնության հետ կապերի բաժին

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930