Լրահոս
Օրվա լրահոսը

Խոշոր հրդեհ Տիչինայի փողոցում (ֆոտոշարք)

Հոկտեմբեր 02,2016 09:58

Սեպտեմբերի 2-ին, ժամը 04.37-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիչինայի փողոցի թիվ 4 տան բակում այրվում է պահեստավորված անասնակեր:

Դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը:

hrdeh3

Հայտարարվել է հրդեհի բարդության «Բիս-1» աստիճան:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.55-ին, մարվել՝ 07.08-ին:

Պարզվել է, որ Տիչինայի թիվ 4 տան բակում այրվում է մոտ 1100 հակ անասնակեր (սեփականատեր Ջ. Թ.):

hrdeh2

Հրշեջ-փրկարարները անասնագոմից դուրս են բերել 13 խոշոր եղջերավոր անասուն:

Կանչի վայրում երկու մարտական հաշվարկ իրականացնում է հերթապահություն՝ մինչ մասնավոր հատուկ տեխնիկայով քանդման աշխատանքների ավարտը:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

hrdeh

ՀՀ ԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31