Լրահոս
Օրվա լրահոսը

Տարոն Մարգարյանի հրավերով Երևան է ժամանել Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն

Հոկտեմբեր 07,2016 23:30

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրավերով հոկտեմբերի 7-ի երեկոյան պաշտոնական այցով Երևան է ժամանել Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն: «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում  Փարիզի գործընկերոջը դիմավորել է Երևանի քաղաքապետը:

001-5

Շնորհակալություն հայտնելով հրավերն ընդունելու համար քաղաքապետ Տարոն Մարգարյանը համոզմունք է հայտնել, որ Փարիզի քաղաքապետի այցով նոր սկիզբ կդրվի երկու մայրաքաղաքների արդյունավետ համագործակցության համար:

Անն Իդալգոն էլ իր հերթին նախ շնորհավորել է Երևանի գալիք տոնն ու նշել է, որ Փարիզի կողմից նույնպես կարևորվում է Երևանի հետ համագործակցության ամրապնդումը, ինչի համար երկուստեք առկա է մեծ ներուժ:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31