Լրահոս
Օրվա լրահոսը

Սատարել նորօրյա Վերնատների վերականգնմանը

Հոկտեմբեր 10,2016 15:14 Share

Բաց նամակ
Տիգրան Մանսուրյանին

թարգմանչաց տոնի
կապակցությամբ

Այսօր Դուք առավել քան գիտեք բազում Վերնատներ (անշուշտ կարևորելով առաջինը՝ ԹՈՒՄԱՆՅԱՆԱԿԱՆԸ), որոնք ստեղծվել և հանգչել են 19-20-րդ դարերի ընթացքում. որոնցից մեկում նաև, ծնվել և մեծացել եմ:

Վերոհիշյալ Վերնատները՝ առավել ամենից, թողել են մեզ մեկ ավանդ ևս… Այն է՝ սերունդների միջև «թարգմանության» առաքելությունը:
Համոզված եմ՝ շատերը ինձ հետ կհամաձայնեն, որ դա ամենադժվար թարգմանությունն է: Քանզի ըմբոստ երիտասարդին բացատրել (թարգմանել), այն փորձը, այն արժեքների համակարգի կարևորությունը, որ դու կուտակել էս կյանքիդ ընթացքում. ամենադժվար ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆՆ Է…

tigran-mansuryan

Այս առումով առավելապես կարևորում եմ նորօրյա Վերնատների վերականգնումը՝ իբրև ԹԱՐԳՄԱՆՉԱՑ ՏՆԵՐ ՍԵՐՈՒՆԴՆԵՐԻ ՄԻՋԵՎ…

որտեղ.
Ավագները անաճապար զրուցում են:
Միջին սերունդը, երբեմն միջամտում է:
Իսկ «չոջուխները» ականջները սրած բոլորին լսում են:
Այդ է այն Վերնատան տեսակը, որը պիտի վերականգնվի և գա ՀՈԳԵՎՈՐԵԼՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԸ:

Ըստ այդի՝ պաղատում և պարտավորեցնում եմ Ձեզ սատար կանգնել և ոգեշնչել այս ավանդույթի վերականգնման գործը:

 Արեգ Նազարյան
Երևան 08.10.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31