Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկօրյա տոնը գունավորեց ամենօրյա Երևանը (ֆոտոշարք)

Հոկտեմբեր 10,2016 17:33 Share

Հոկտեմբերի 8-ին մայրաքաղաքն իր 2798-րդ ամյակը նշեց ամեն կերպ և ամենուր: Նշանառության տակ, սակայն, Կենտրոն վարչական շրջանն էր:

1

Ազատության հրապարակից մինչև Հանրապետության հրապարակ, Կարապի լճից մինչև Մաշտոցի պուրակ վառ գույներ էին ու բարձր երաժշտություն: Քաղաքի տոնակատարության շրջանակներում կազմակերպված 33 միջոցառումներն էլ համախմբել էին Երևանի ամենատարբեր բնակիչներին:

2 3 4

Միջոցառումների ցանկում ներառված թե’ ֆիզիկական, թե’ մտավոր սպորտային խաղերը համախմբել էին պրոֆեսիոնալներին ու ոչ պրոֆեսիոնալներին մեկ մրցահարթակում:

5 6 7 8

Իսկ ամենախենթերին ուղղակի «ջուրն էր տարել»:

9 10 11

Ու չնայած լուսանկարների ցուցահանդեսում ազատությունը հիմնականում սև ու սպիտակ էր պատկերված, երիտասարդներն իրար միայն վառ գույներով էին ներկում:

12 13 14 15

Դասականից ջազ ու մինչև ռոք` երաժշտասերներից յուրաքանչյուրն իր ձևով էր «խելագարվում»: Ոմանք տոնում էին միմյանց գրկած ու առանց խոսքերի, ոմանք էլ` ձայնի ողջ բարձրությամբ:

16 17 18 19 20 21

Ու չնայած ժամեր անց մեկօրյա տոնը ավարտվելու էր, ու Երևանը նորից  ամենօրյա դառնար, տոնակատարության ավարտին արված սելֆին  այսպիսի օրը մոռացնել չի տա:

22

 

Հեղինակ-լուսանկարիչներ` Լիա Շահնազարյան, Քնարիկ Մարտիրոսյան
ԵՊԼՀ, ԹՄՀ ֆակուլտետ, 3-րդ կուրս, անգլերեն և լրագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31