Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեղծվել է ռազմաբժշկական կադրերի պատրաստման նոր ուսումնական կենտրոն

Հոկտեմբեր 17,2016 18:35

Հոկտեմբերի 17-ին տեղի է ունեցել ՀՀ զինված ուժերի ռազմաբժշկական ուսումնական կենտրոնի բացման արարողությունը, որին ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը, ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը, բարձրաստիճան զինվորականներ և հյուրեր:

Ներկայացնելով ռազմաբժշկական ուսումնական կենտրոնի ստեղծման նախապատմությունը, կենտրոնի պետ, բուժծառայության մայոր Հարություն Հովհաննիսյանը շեշտել է, որ կենտրոնի դասախոսական և սպայական կազմի վերապատրաստումն իրականացվել է ռազմաբժշկական ոլորտում հայ-ամերիկյան համագործակցության շրջանակում և հավելել, որ համատեղ ջանքերով ստեղծվել է նաև սանհրահանգիչների և բուժակների պատրաստման ուսումնական ձեռնարկը:

Ռազմաբժշկական ծառայության իրականացման գործընթացում կարևորելով միջին և կրտսեր բուժանձնակազմի դերակատարությունը՝ ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Կամավոր Խաչատրյանն իր հերթին համոզմունք է հայտնել, որ նորաստեղծ ուսումնական կենտրոնի ունկնդիրներն ուսուցման ավարտին առավել արդյունավետ և բարձր մակարդակով դրված կիրականացնեն առաջադրված խնդիրները:

Դասընթացի առաջին ունկնդիրներին հաջողություն ու նոր ձեռքբերումներ է մաղթել ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Կարևորելով ռազմաբժշկական ուսումնական կենտրոնի դերը ռազմաբժշկական կադրերի պատրաստման գործում՝ ՀՀ պաշտպանության նախարարն ընդգծել է, որ կենտրոնի ստեղծումը ներդրում է ոչ միայն զինված ուժերի կարողությունների զարգացման, այլև առհասարակ քաղաքացիական հասարակության համար բժշկական հմտություններով օժտված քաղաքացիների կրթման գործում: Վիգեն Սարգսյանը նշել է նաև, որ սանհրահանգիչների արհեստավարժությունից, մասնագիտական որակներից և հմտություններից է նաև էապես պայմանավորված զինծառայողների բարձրակարգ, ժամանակին և ճիշտ բուժօգնության կազմակերպումը:

Արարողության մասնակիցները շրջել են ռազմաբժշկական ուսումնական կենտրոնում, ծանոթացել են կատարված լայնածավալ աշխատանքներին, կենտրոնի ուսումնական պայմաններին և հագեցվածությանը, ընթացիկ ու հեռանկարային ուսումնական ծրագրերին:

ՀՀ Պաշտպանության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31