Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի Հանրապետության Անկախության 25-ամյակին և Հայաստանում տեղական ինքնակառավարման 20-ամյակին նվիրված ընդունելություն Եվրոպայի Խորհրդի կենտրոնակայանում

Հոկտեմբեր 21,2016 12:31

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանի՝ Եվրոպայի Խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների Կոնգրեսի 31-րդ նստաշրջանին մասնակցության շրջանակում հոկտեմբերի 20-ին Եվրոպայի Խորհրդի կենտրոնակայանում տեղի է ունեցել հանդիսավոր ընդունելություն՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին և Հայաստանում տեղական ինքնակառավարման ոլորտի 20-ամյակին։

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության նախաձեռնությամբ կազմակերպված ընդունելությանը, որին մասնակցել են Կոնգրեսի ղեկավարությունն ու անդամները, ինչպես նաև Եվրոպայի Խորհրդի և դիվանագիտական անձնակազմի ներկայացուցիչները, ողջույնի ելույթներով հանդես են եկել ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը, Տեղական և տարածքային իշխանությունների Կոնգրեսի նախագահ Գուդրուն Մոսլեր-Թյորնստյորմը։

Ընդունելության ընթացքում տեղի է ունեցել հայկական կոնյակների համտես, ինչպես նաև հայկական ավանդական ընդեղենի հյուրասիրություն։

 

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31