Լրահոս
Օրվա լրահոսը

Հրաչյա Ռոստոմյանը չի պատրաստվում լսել Ռուբեն Հայրապետյանի խորհուրդը (Տեսանյութ)

Նոյեմբեր 04,2016 17:19

Երեկ հրավիրված ասուլիսի ժամանակ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը, Սպորտի և երիտասարդության նախարար Հրաչյա Ռոստոմյանին խորհուրդ էր տվել զբաղվել ատամնաբույժի գործունեությամբ եւ չխառնվել իր ղեկավարած կառույցի գործունեությանը: «Սպորտի նախարարն իրավունք չունի խառնվելու ֆուտբոլի գործերին։ ՖԻՖԱ-ի կանոնագրքի համաձայն` նա իրավունք չունի խառնվելու ֆուտբոլի ֆեդերացիայի հարցերին։ Եթե նա այդպիսի բան փորձի անել, ապա կպատժվի օրենքով»,- ասել էր Ռուբեն Հայրապետյանը:

Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում Հրաչյա Ռոստոմյանը մեկնաբանելով Ռուբեն Հայրապետյանի հայտարարությունը՝ նախ ասաց, որ վիրավորական ոչինչ չկա ատամնաբույժ աշխատելու մեջ: Նա պատմեց, որ տարիներ առաջ մարզերից մեկում ատամնաբույժ է աշխատել:

Հակադարձելով Ռուբեն Հայրապետյանին՝ ասաց. «Ես չեմ կարծում, որ պարոն Հայրապետյանն ինձ խորհուրդ տվողների ցանկում ներգրավված է, սա էլ ընդունեք ի գիտություն»:

«Կլինի ֆուտբոլ, կլինի այլ մարզաձեւ, երբ որ տեսնում եմ խնդիրներ, ես չեմ կարող որեւէ ներգրավվածություն չունենալ»,- հայտարարեց նախարարը`բացառելով, որ կարող է հետեւել Ռուբեն Հայրապետյանի խորհրդին:

Մանրամասները` տեսանյութում

Նելլի Գրիգորյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930