Լրահոս
Օրվա լրահոսը

Բացառիկ ալբոմ՝ «Հայաստան. Նախիջեւան. Ցեղասպանություն»

Նոյեմբեր 05,2016 16:30

Լույս է տեսել լուսանկարիչ եւ նկարիչ Սեն Հովհաննիսյանի «Հայաստան. Նախիջեւան. Ցեղասպանություն» գիրք-ալբոմը, որն այցեքարտային նշանակություն ունի Հայաստանի համար: Այս ալբոմում համադրված են բացառիկ վավերագրեր, լուսանկարներ, պատմություններ, քարտեզներ, ներկայացված են պատմական փաստեր: Հեղինակը բարեխղճորեն օգտվել է մի շարք վստահելի աղբյուրներից:

Ալբոմում Նախիջեւանը ներկայացվում է որպես հնագույն բնակավայր, որը մ.թ.ա. 3669թ. հիմնադրել է Նոյ Նահապետը՝ Արարատի գագաթից իջնելուց հետո:

Գրքում անդրադարձ կա Ալեքսանդր Մակեդոնացու եւ Նախիջեւան երկրամասի առնչությանը: Նշվում է, որ թեեւ Մակեդոնացին չի եղել Նախիջեւանում, սակայն նրա անվան հետ կապված ավանդություններ կան, օրինակ, որ նա իր հարեմն այնտեղ էր պահում, ու հսկայական վիշապն էլ հսկում էր նրա կանանց; Այստեղից էլ ծագել է Օձասարի անունը:

Սեն Հովհաննիսյանը նյութերի տրամադրման համար շնորհակալություն է հայտնել Պատմության ինստիտուտի, Հայաստանի ազգային պատկերասրահի, Մատենադարանի, Հայաստանի ազգային գրադարանի տնօրեններին եւ այլ աշխատակիցների, հայագետ Արգամ Այվազյանին՝ Նախիջեւան երկրամասին նվիրված հոդվածների ու գրքերի համար:
Սեփ. լր.

«Առավոտ»

04.11.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930