Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի Մ-17 հավաքականը հաղթեց Իսլանդիային և դուրս եկավ էլիտ ռաունդ

Նոյեմբեր 06,2016 22:36

Քիչ առաջ Իսրայելի Շեֆայիմ քաղաքի Ազգային հավաքականների մարզումային կենտրունում ավարտվեց Եվրոպայի մինչև 17 տարեկանների 2017 թ. առաջնության ընտրական փուլի 12-րդ խմբի մրցաշարի երրորդ տուրի հանդիպումն Հայաստանի և Իսլանդիայի մինչև 17 տարեկանների հավաքականների միջև:

Հանդիպման 19-րդ րոպեին Մարտին Գրիգորյանն առաջ մղեց Հայաստանի հավաքականին: 25-րդ րոպեին Ագուստ Հլինսոնը հավասարեցրեց հաշիվը: 36-րդ րոպեին  Գերման Կուրբաշյանը հստակորեն իրացրեց 11-մետրանոցը՝ կրկին առաջ մղելով մեր հավաքականին, իսկ 63-րդ րոպեին նույն Կուրբաշյանը հաշիվը դարձրեց 3:1: 80-րդ րոպեին Լարուս Բյոռնսոնը հաշիվը դարձրեց 3:2:

Այսպիսով, մեր հավաքականը հաղթեց 3:2 հաշվով և վաստակեց 4 միավոր: Մեր թիմը խմբում գրավեց երրորդ տեղը և ընդգրկվելով մրցաշարի որակավորման փուլի բոլոր 13 խմբերում երրորդ տեղ գրաված լավագույն 5 թիմերի շարքում՝ դուրս եկավ հաջորդ՝ էլիտ ռաունդ՝

Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը հանդես եկավ հետևյալ կազմով՝

12.Նարեկ Հովհաննիսյան 7. Մարտին Գրիգորյան (3.Դավիթ Սարգսյան) 8. Արսեն Եղիազարյան (ա) 10. Ժիրայր Շաղոյան (6. Ռաֆիկ Միսակյան, 74) 11. Էրիկ Ավետիսյան 13. Կարեն Հովհաննիսյան 14. Արսեն Սարգսյան 15. Գերման Կուրբաշյան (4. Տիգրան Այունց, 65) 16. Ազատ Հարությունյան 17. Արամ Խամոյան 18 Էրիկ Ազիզյան

Գլխավոր մարզիչ՝ Արթուր Ոսկանյան

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930