Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Պետրոսյան. «Վաղն աշխատելու ենք անպայման հաղթել» (ֆոտոշարք)

Նոյեմբեր 10,2016 20:02

Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը վաղը Չերնոգորիայի հետ կայանալիք հանդիպումից առաջ լրագրողների հետ հանդիպմանն այսօր նշեց, որ մեր թիմի մեծ մասին ճանաչում էր դեռ Շալանդի հետ աշխատելու ժամանակվանից եւ այս մի քանի օրվա ընթացքում հավաքականից ստացած տպավորությունները բարձր են: Իրենք ծանոթացել են վաղվա մրցակցին, որը շատ կազմակերպված, կարգապահ ու վտանգավոր կոլեկտիվ է: Մարզիչն ասաց, որ մշակվել է մարտավարության համապատասխան ծրագիր, սակայն դրա մասին ոչինչ չասաց՝ նշելով, որ ամեն ինչ կտեսնենք վաղվա հանդիպման ժամանակ:

pb107450 pb107500 pb107645

Արթուր Պետրոսյանը հասկանում է, որ մարզասերները հավաքականի խաղից դժգոհելու առիթ ունեն, սակայն խոստացավ, որ ամեն ինչ անելու են մարզասերների սերը վերագտնելու եւ նրանց հավաքական վերադարձնելու համար: «Միանշանակ, փորձելու ենք հաղթանակի հասնել: Բայց ելնելով վերջին արդյունքներից՝ ցանկացած դրական արդյունք կարող է դրական քայլ լինել մեր թիմի համար», -ասաց մարզիչը: Նա միաժամանակ կարեւորեց նաեւ այն, որ այս մի քանի օրերի ընթացքում իր կարծիքով հաջողվել է ֆուտբոլիստների մեջ վերացնել հոգեբանական խնդիրները, որ առկա էին վերջին շրջանում:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930