Լրահոս
Օրվա լրահոսը

«Քանի՞ կուսակցության անուն գիտեք, հաշվեք, 10-ը կանցնի՝ լավ է». Արփինե Հովհաննիսյանը՝ պատգամավորներին

Նոյեմբեր 11,2016 15:54

Ինչպես տեղեկացրել ենք, ԱԺ Մարդու իրավունքների եւ հանրային հարցերի հանձնաժողովում քննարկվեց «Կուսակցությունների մասին» օրենքը, որը ներկայացրել էր կառավարությունը:

Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ նախագիծը ներկայացրել են Վենետիկի հանձնաժողովին եւ հանձնաժողովի կարծիքը ԱԺ լիագումար նիստին կներկայացնի:

Ըստ նախարարի, բազմաթիվ կուսակցություններ կան ՀՀ-ում, որոնք քաղաքական որեւէ դերակատարում չեն ստանձնել: Դրա համար հիմա առաջարկում են, որ կուսակցությունը ստեղծելիս մի քիչ պատշաճ ձեւով ներկայանան՝ գոնե 1000 անդամ ունենան. «Քանի կուսակցության անուն գիտեք այստեղ նստածներդ, կհաշվառեք, 10-ը կանցնի՝ կասենք լավ է»:

Հանձնաժողովի նախագահն ասաց, որ ինքը հաշվեց, 13 կուսակցության անուն գիտի:

Նախագծում նաեւ նշված է, որ կուսակցության հիմնադիր համագումարում կարեւոր որոշումներին, կանոնադրության քվեարկությանը պետք է հիմնադիր 100 անդամները միաձայն քվեարկեն:

Սպարտակ Մելիքյանը հարցրեց. «Ասենք, 3 հոգով որոշել ենք կուսակցություն ստեղծել, հավաքել ենք էդ 1000 հոգին եւ, ասենք, ինչ-որ մեկը մտածում էր, որ նախագահը այս մարդը կլինի, բայց գործընթացի ժամանակ տեսնում է, որ նախագահը մյուսն է, իրեն դուր չի գալիս, դեմ է քվեարկում եւ ստացվում է՝ տապալեց բոլորի աշխատա՞նքը: Միգուցե այդ շեմն իջեցնել է պետք, թող լինի 2/3-րդը, թող այդքան խիստ սահմանափակում չլինի՝ 100 հոգի: 100 հոգուց, ոնց էլ լինի, մեկը կարող է չուզող լինի ու գա խանգարի»:

Արփինե Հովհաննիսյանն արձագանքեց. «Եթե հիմնադրման փուլում չուզողներից ենք խոսում, ուրեմն.,.»:

Էլինար Վարդանյանը հարցրեց՝ իրավունք չունի՞ հիմնադիր անդամը որեւէ կետի հետ կապված վերապահում ունենա եւ ձեռնպահ քվեարկի: Նախարարը պատասխանեց, որ իրենք հեշտացման տարբերակ են որոշել, բայց քննարկման ենթակա է. «Պետք է հասկանանք՝ կուսակցության ստեղծման այս նվազագույն պահանջները պետք է դրվեն: Գոնե 100 հոգին պետք է մի ուղղությամբ նայեն, միեւնույն գաղափարախոսությունը կիսեն: Մարդը կուսակցություն է եկել բացի, ինքն իրեն ընդդիմությո՞ւն է խաղում, որ դեմ քվեարկի»:

«Կուսակցությունների մասին» նախագծին հանձնաժողովում միաձայն կողմ քվեարկեցին:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930