Այսօր ԱԺ մարդու իրավունքների եւ հանրային հարցերի հանձնաժողովում քննարկվեց կառավարության ներկայացրած «Կուսակցությունների մասին» նոր օրենքի նախագիծը, որով առաջարկվում է, որ գրանցման պահին կուսակցությունն ունենա ոչ թե 200 անդամ, ինչպես գործող օրենքում է, այլ՝ 1000 անդամ: Բայց դրանից հետո այլեւս չկա պահանջ, որ անդամների թիվը հասցվի առնվազն 2000-ի:
ՀՅԴ պատգամավոր Կարեն Շահմուրադյանն (լուսանկարում) առաջարկեց՝ չե՞ք կարծում, որ կուսակցությունների գրանցման համար պետք է առավել բարձր դրույքաչափեր սահմանվեն. «Թող մուծեն, որ գրանցեն իրենց կուսակցությունները, ի վերջո կուսակցությունների գործունեության իմաստն ու նպատակը»: Նա ասաց, որ այսպես դաշտը կինքնամաքրվի, թող ավելի լավ է կուսակցության անդամների թիվ չամրագրեն օրենքով, այլ՝ գումար, որը պետք է մուծեն: Սա հանձնաժողովի մյուս անդամների կողմից կտրականապես մերժվեց:
Սպարտակ Մելիքյանն արձագանքեց՝ եթե այդ տրամաբանությամբ լինի, պիտի ասես՝ այսօր զարթնել ես, պիտի 1 դոլար մուծես բյուջե. «Ասենք, մարդը իրավունք ունի կուսակցություն բացելու եւ գումար չունի»:

Կարդացեք նաև
Ըստ Մարգարիտ Եսայանի, եթե պիտի վճարում անես, որ ստեղծես կուսակցություն, դա բիզնես ծրագրի է ավելի նման, քան քաղաքական միավորի»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































