Լրահոս
Օրվա լրահոսը

Վահան Մարտիրոսյանը հանդիպել է Եվրոպական ներդրումային բանկի ներկայացուցիչներին

Նոյեմբեր 18,2016 20:42

ՀՀ  տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը նոյեմբերի 18-ին հանդիպեց Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) ներկայացուցիչներին՝ ԵՆԲ փոխնախագահ  Յան Վապավուրիի գլխավորությամբ։

Ողջունելով ներկաներին՝ Վ. Մարտիրոսյանը նշեց, որ ԵՆԲ-ի հետ համագործակցությունն ամուր հիմքեր ունի և պետք է աշխատել ջանքեր ներդնել այն շարունակելու համար։

Նախարարն անդրադարձավ ԵՆԲ-ի համաֆինանսավորմամբ հիմնանորոգվող Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ-6) միջպետական մայրուղուն՝ նշելով, որ ճանապարհահատվածում ակտիվ շինարարական աշխատանքներ են ընթանում և հնարավոր է, որ հիմնանորոգումն ավարտվի նախանշված ժամկետից շուտ։

Յան Վապավուրին, խոսելով ԵՆԲ ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի մասին, ընդգծեց, որ գոհ է այդ ծրագրերի արդյունքներից։

Անդրադառնալով առաջիկա համագործակցության հնարավորություններին՝ նախարար Վահան Մարտիրոսյանը կարևորեց ինչպես ճանապարհաշինության, այնպես էլ  ՏՏ ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրերը։

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930