Լրահոս
Օրվա լրահոսը

«1000 դրամների նախագիծը քվե ստանալու ձախողված փորձ է». Վիգեն Խաչատրյան

Նոյեմբեր 21,2016 15:52

ԳԽ նախկին պատգամավոր Վիգեն Խաչատրյանի կարծիքով`1000 դրամների նախագիծը ներդնելը նախընտրական ձախողված փորձ է:

«Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը պարոն Խաչատրյանը հայտարարեց, թե կհավատար, որ խնդիրը լուծելու համար է սա արվում, եթե հապշտապ նման ալիք առաջացնելու փոխարեն ստեղծեին մի վստահելի մարմին վստահելի մարդկանցով, որոնք մի որոշակի գումար կհավաքեին, այն կծախսվեր, հետո կամավոր սկզբունքով կտարածվեր ողջ հանրության շրջանում:

Պարոն Խաչատրյանը նշեց. «Քննադատությունը տեղին էր, ես չեմ հասկանում, թե իշխանություններն ինչու նման հապշտապ որոշում կայացրին: Ինձ համար հասկանալի չէ մարդկանց պարտադրելու մոտեցումը, դա վնասաբեր է. ոչ հիմնադրամը, որ մարդիկ, ոչ էլ իշխանությունը չի շահում դրանից: Ինչպես վերջերս պարտադրվեց 1000 դրամը: Կարծում եմ` հասարակության շրջանում դժգոհության ալիք բարձրանալու պատճառը ոչ այնքան անվստահության խնդիրն է, որքան պարտադրանքը»:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լևոն Մարտիրոսյանը արդարացրեց, թե հապշտապության պատճառը հիմնավորվել է ՀՀ ՊՆ նախարար Վիգեն Սարգսյանի կողմից. «Այս ամենն ընդամենը կապված է այս գումարման ԱԺ-ի աշխատանքների ավարտի հետ: Եթե հիմա չներկայացվեր այս օրինագիծը, ապա դա գուցե հնարավոր լիներ մեկ տարի հետո, մինչդեռ խնդիրը հրատապ լուծում էր պահանջում: Նախարարն էլ իր խոսքում ասաց, որ իրեն ամենևին էլ ձեռնտու չէր իր նախարարական գործունեությունը սկսել այնպիսի մի նախաձեռնությունից, որը քննադատության տեղիք կտար»: Ըստ պարոն Մարտիրոսյանի` պարտադիրը ինչ-որ առումով նաև լավ է, որ սկիզբ դրվի այս խնդրին:

Այն հիշեցմանը, թե ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարել է,  որ քննարկվում է պարտադիր բաղադրիչը հանելու տարբերակը ու հարցին ի՞նչ որոշում է կայացվելու, պարոն Մարտիրոսյանը պատասխանեց. «Ես նման քննարկումների չեմ մասնակցել, համենայն դեպս, օրենքի այն նախագիծը, որն ընդունվեց, ենթադրում է պարտադիր բաղադրատարրը»:

 Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930