Լրահոս
Օրվա լրահոսը

«Ո՞նց եք։ Լավ ենք». Նիդերլանդների հանրային հեռուստաընկերությունը Հայաստանի մասին ֆիլմեր է հեռարձակել

Նոյեմբեր 29,2016 11:52

Հայաստանի զարգացման հիմնադրամի և Նիդերլանդների Թագավորությունում մեր երկրի դեսպանության աջակցությամբ BNN հանրային հեռուստաընկերության “3 op Reis” ճամփորդական ծրագրի նկարահանող խումբը մեկշաբաթյա այցելությունից հետո Հայաստանի մասին 2 տեսաֆիլմ է հեռարձակել։

3-op-reis-3

Ճամփորդական լրագրողներն իրենց առաջին ֆիլմով հոլանդացի զբոսաշրջիկներին ներկայացնում են Վերնիսաժը, Կասկադը, Հանրապետության հրապարակը, Շախմատի տունը, Ծիծեռնակաբերդը, Ցեղասպանության թանգարան-ինստիտուտը, այլ վայրեր։ Պատասխանելով «Ինչու՞ են հայերը շախմատից այդքան լավ» հարցին, օլիմպիական չեմպիոն Տիգրան Պետրոսյանը պատասխանում է, որ հայերը շախմատ խաղում են հաճույքի համար և որ Երևանով քայլելիս կարելի է տեսնել մեծահասակ տղամարդկանց, որոնք իրենց բակերում շախմատ են խաղում՝ փորձելով երիտասարդներին ևս սովորեցնել։ Իսկ թե ինչու՞ են դպրոցներում շախմատ դասավանդում՝ Տիգրան Պետրոսյանը պատասխանում է. «Մենք հավատում ենք, որ երեխաները, որոնք փոքր տարիքից են սովորում շախմատ խաղալ, յուրահատուկ մտածողության տեր են դառնում․ավելի ստեղծագործ են՝ խնդիրների լուծման ուղիներ գտնելիս»։

3-op-reis
Երկրորդ ֆիլմով Նիդերլանդական հեռուստաընկերության լրագրողները ներկայացնում են Հայաստանը։ Երևանից երթուղայինով մեկնում են Սևան, ճանապարհին անկաշկանդ զրույցի բռնվելով ուղևորների հետ։ Ներկայացնում են Սևանի հմայքը, այցելում Նորատուսի խաչքարերի համալիր, ավտոստոպով փորձում հասնել Նորավանք։ Լրագրողները նաև հյուրընկալվում են հայկական ընտանիքում, մի քանի հայերեն բառ սովորում, հետևում օղու թորման արարողությանը, փորձում և դիմանում 60 տոկոսանոց թթի օղու «ազդեցությանը»։ Ներկայացնելով Հայաստանի զբոսաշրջային գրավչությունները, նրանք նաև հայկական բնաշխարհով զմայլվում են աշխարհի ամենաերկար ճոպանուղու՝ Տաթևերի բարձունքից և երկրի մասին ֆիլմն ամփոփում պատմության ու բնության ներդաշնակությունը խորհրդանշող Տաթևի վանական համալիրով։
Հայաստանի մասին տեսաֆիլմերը կարելի է դիտել հետևյալ հղումներով՝

ttp://3opreis.bnn.nl/afleveringen/366950 և http://3opreis.bnn.nl/afleveringen/366789 :

 

Հայաստանի զարգացման հիմնադրամի լրատվական ծառայություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930