Լրահոս
Օրվա լրահոսը

Պետություն պետության մեջ՝ միայն սեփական շահի եւ խաղի կանոններով. «Հրապարակ»

Նոյեմբեր 30,2016 11:10

Հայաստանի բանկային համակարգը դարձել է իսկապես  ռեգրեսիվ գործոն առանց այն էլ շնչահեղձ տնտեսության եւ ժամառժամ ունեզրկվող հասարակության համար։ Ժամանակին դինամիկ զարգացող եւ որոշակիորեն առաջընթաց ապահովող այս կառույցն այսօր ամենապահպանողական համակարգն է, որն իր ինքնապահովագրման եւ ինքնապաշտպանական խնդիրներից զատ՝ այլ խնդիր կարծես թե չի լուծում։ Պետություն պետության մեջ՝ միայն սեփական շահի եւ խաղի կանոններով։

Ասվածի հիմնավորում կարող է լինել թեկուզ միայն այն, որ արդեն տեւական ժամանակ Կենտրոնական բանկն իջեցնում է վերաֆինանսավորման տոկոսադրույքը, սակայն մասնավոր բանկերը գրեթե չեն արձագանքում այս փաստին՝ իրենց հերթին նվազեցնելու իրավաբանական եւ ֆիզիկական անձանց տրամադրվող վարկերի տոկոսադրույքները։

Այս պահին վերաֆինանսավորման տոկոսադրույքը բավական ցածր է եւ կազմում է ընդամենը 6,5%, ինչը նշանակում է, որ մեր մասնավոր բանկերը Կենտրոնական բանկից հենց այս տոկոսով են վարկ վերցնում եւ իրենց հերթին վարկավորում տնտեսությունն ու մասնավոր անձանց պահանջարկը:

Թամարա ՂԱԼԵՉՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930