Լրահոս
Օրվա լրահոսը

Հենրիխ Մխիթարյանի համար հանդիպման լավագույն ֆուտբոլիստ ճանաչվելն արդեն սովորական երեւույթ է

Դեկտեմբեր 12,2016 10:44

ՄՅՈՒ-ի եւ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ինչ սկսել է խաղադաշտ մտնել իր ակումբի հիմնական կազմում, ճանաչվում է լավագույն ֆուտբոլիստ:

Բացառություն չեղավ նաեւ Անգլիայի առաջնության 15-րդ տուրում «Տոտենհեմի» հետ խաղը, որը շնորհիվ Հենրիխ Մխիթարյանի խփած միակ գոլի, օդի պես անհրաժեշտ հաղթանակ բերեց «Մանչեսթեր Յունայթեդին»: Սակայն հյուրերի պաշտպան Դեննի Ռոուզի՝ թիկունքից կատարած բացահայտ կոպիտ խախտումը Մխիթարյանին հնարավորություն չտվեց հանդիպման ավարտից հետո խաղադաշտում վայելել իր կատարած հիանալի աշխատանքի պտուղները (ստացած վնասվածքի պատճառով նրան դուրս բերեցին պատգարակով): Այդուհանդերձ, ՄՅՈՒ-ի երախտապարտ երկրպագուները նրան ճանապարհեցին հոտնկայս ծափահարություններով եւ հատուկ հայ ֆուտբոլիստին նվիրված երգով:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ manutd.com

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031