Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ պետք է Գյումրին եւ Վանաձորը վարչական շրջաններ չունենան. ՕԵԿ պատգամավոր (Տեսանյութ)

Դեկտեմբեր 12,2016 18:50

Խորհրդարանում այսօր «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծի քննարկման ժամանակ ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման փոխնախարար Վաչե Տերտերյանին առաջարկեց տեղական ինքնակառավարման մասին նոր օրենք ընդունել, ոչ թե գործող օրենքը փոխել, որի համատեքստում Գյումրիին ու Վանաձորին անդրադարձ չկա:

«Ասում ենք, որ պետք է քաղաքապետ ընտրել, բայց մյուս կողմից էլ տարբերություն ենք դնում Գյումրու, Վանաձորի եւ Երեւանի ավագանու լիազորությունների միջեւ: Եթե նույն մոտեցումն ենք ցուցաբերում, ինչ Երեւանին, պետք է լիազորությունների շրջանակն ավելացնել: Ինչո՞ւ պետք է Երեւանը վարչական շրջաններ ունենա, իսկ Վանաձորին եւ Գյումրուն արգելում ենք վարչական շրջաններ ունենալ: Թողեք դա ավագանու իրավասությանը»,-ասաց Հովհաննես Մարգարյանը՝ նկատելով, որ Գյումրին եւ Վանաձորը կարող են ունենալ, ասենք, երեքից ոչ ավելի վարչական շրջաններ:

Վաչե Տերտերյանն այսպես արձագանքեց. «Վարչական շրջանների բաժանումն ինքնանպատակ չէ, այն պայմանավորված է համայնքի մեծությամբ: Երեւանի պարագայում նպատակային է: Այս պահին Գյումրիում եւ Վանաձորում վարչական շրջաններ ունենալը կառավարման տեսանկյունից նպատակահարմար չենք գտնում»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031