Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

ՀՀ զինծառայողները սպանվել են իրենց ծառայության վայրում

Դեկտեմբեր 29,2016 16:40

Այսօր առավոտյան ձեռնարկած սադրանքից հետո ադրբեջանական կողմը, ժամեր շարունակ լռություն պահպանելուց հետո, հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ, որում, իրեն բնորոշ անհեթեթ ոճով փորձում է տեղի ունեցածի պատասխանատվությունը դնել հայկական կողմի վրա:

Եվս մեկ անգամ հայտարարում ենք, որ Հայաստանի Զինված ուժերի տրամադրության տակ առկա են անհերքելի ապացույցներ՝ ադրբեջանական կողմի նախահարձակ լինելու վերաբերյալ:

ՀՀ պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտարարել է, որ ադրբեջանական կողմը սադրանքի ընթացքում կորուստներ է տվել: ՀՀ զինծառայողները սպանվել են իրենց ծառայության վայրում: Այս ֆոնին զավեշտի են վերածվում պնդումները՝ հայկական կողմի հետախուզական խմբի գործողությունների և ադրբեջանական զինվորականի անհետ կորելու մասին:

ՀՀ պաշտպանության նախարարությունը վերահաստատում է իր դիրքորոշումը միջազգային հետաքննության մեխանիզմների ներդրման անհրաժեշտության վերաբերյալ՝ նման սադրանքները կանխելու և զինադադարի` միջազգայնորեն ստանձնած պարտավորությունների անշեղ կատարման վերահսկելիությունն ապահովելու նպատակով:

ՀՀ պաշտպանության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի says:

    Արդեն «սովորական» է դարձել,որ սահմանին ժամանակ առ ժամանակ այսքա՛ն հայ զինվոր է զոհվում՝ հակառակորդի կողմից: Հայաստանի ու հայկական բանակի ռուսավասալ ղեկավարները՝ ղզիկնե՛րի պես, ձևացնում են,որ սա իբր «այդքան էլ սարսափելի չէ», քանի որ «լայնածավալ պատերազմ չէ»: Երևի իրե՛նց երեխաները պիտի զոհվեն կամ իրե՛նց դղյակները պիտի ռմբակոծվեն,որ ՀՀ իշխանությունների համար սա «սարսափելի» ու «անընդունելի» դառնա ու սկսեն հակաքայլեր ձեռնարկել: ՀՀ բանակի հրամանատարությունը (թաղման բյուրոյի նման) միայն «ցավակցություններ» է հայտնում ու երբեմն թաղումների մասնակցում:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031