Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքաշինության ոլորտի պատասխանատուները հստակեցնում են 2017-ի անելիքները

Դեկտեմբեր 29,2016 19:39

ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեում ոլորտի պատասխանատուների մասնակցությամբ տեղի է ունեցել քաղաքաշինության բնագավառում առկա հիմնախնդիրները համակարգող խորհրդի հերթական ընդլայնված նիստը, որը վարել է Կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը: Նիստին մասնակցել է նաև ՀՀ նախագահի խորհրդական Ֆելիքս Փիրումյանը:

Միջոցառումների պատասխանատուների կողմից նախ՝ ներկայացվել են նախորդ նիստում պլանավորած աշխատանքների կատարման ընթացքը, հստակեցվել՝ 2017 թվականին մարզերի և համայնքների տարածական պլանավորման փաստաթղթերի մշակման համատեքստում իրականացվելիք աշխատանքները, քաղաքաշինության բնագավառի՝ մշակման, վերանայման և տեղայնացման ենթակա նորմատիվ փաստաթղթերի ցանկը:

Կարևորվել է հատկապես միջազգային համագործակցության շրջանակներում իրականացվող շինարարական ծրագրերը տեղական շինարարական նորմերի համաձայն իրականացնելու, իսկ անհրաժեշտության դեպքում՝ դրանք ներդրող կազմակերպությունների միջոցների հաշվին տեղայնացնելու հարցը:

Նիստի ընթացքում քննարկվել են քաղաքաշինության ոլորտում բյուջետավարման հարցերի և շինարարության ոլորտում գնումների գործընթացի բարելավման, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի Ազգային համալսարանի զարգացման հեռանկարային ծրագրի մշակման, շինարարության համալիրում գնագոյացման սկզբունքները ձևավորող բաղադրիչների արդիականացման, շենքերի և շինությունների հուսալիության բարձրացման, քաղաքաշինության բնագավառում լիցենզավորման գործընթացի և քաղաքաշինության պետական վերահսկողության խնդիրների կանոնակարգման հարցերը:

Քննարկման արդյունքում հստակեցվել են հետագա անելիքները և միջոցառումների կատարման ժամկետները:

ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031